Հայոց Լեզու, Խոսքի մշակույթ

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շերլոկ Հոլմս << Չորսի նշանը>>
Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զաբուղոն - Վերլուծություն
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ալիքը և ժայռը»
Օրասիո Կիրոգա «Ադամանդը» - Վերլուծություն
Գրիգոր Զոհրապ «Ճիտին պարտքը»
Ես կարողանում եմ 
Ուսումնական նախագիծ - Վահան Տերյան
Ուսումնական նախագիծ - Եղիշե Չարենց
Լիլիթ 
Ուսումնական նախագիծ - «Հովհաննես Թումանյան»
Անունների նշանակություն
Ճիտին պարտքը

Այս նորավեպում պատկերվում է Հուսեփ աղայի դժբախտ կյանքը: Նա ստիպված էր հոգալ երկու մանկահասակ աղջիկների կարիքները: Բայց իր դժվար աշխատանքի պատճառով՝ վերջում Հուսեփ աղան ինքնասպան է լինում: Նա իրեն նետում է ջուրը հենց այն կամրջից, որտեղից նա ամեն օր նստում էր գնացքը, գնում իր լքված աշխատասենյակն ու երեկոյան վերադառնում տուն:

Սա իսկական ռեալիզմի օրինակ է: Այս նովելը ներկայացնում է մեր այսօրվա կյանքը, քանի որ ներկայումս շատերն են հանձնվում և իրենց երեխաներին թողնում բախտի քմահաճույքին: Ինձ թվում է, որ հեղինակը շատ տրագիկ վերջաբան է ընտրել: Չնայած, որ դեպքերի հերթականությունը հուշում էին ավարտի մասին, բայց, եթե ես այն գրելիս լինեի, ապա նորավեպը այլ կերպ կավարտվեր: Ավելի հետաքրքիր կլիներ, որ վերջում բացահայտվեր Հուսեփ աղայի նոր կերպարը, ով կկարողանար ինչ-որ կերպ հաղթահարել բոլոր իրեն մղված դժվարությունները և լավ օրինակ ծառայել երկու երեխաների համար, որոնց ապագան իր ձեռքերում էր:

Զաբուղոն


Այս նովելը մի վաճառական-գողի և չքնաղադեմ Վասիլիկի սիրո պատմությունն է ներկայացնում: Զաբուղոն զբաղվում էր գողությամբ, նա կարողանում էր քանդել բոլոր դժվար փականները, և դա իրեն հաճույք էր պատճառում: Զաբուղոյին բոլորը գիտեին, այդ պատճառով նա միշտ թաքնվում էր ու գողտրիկ կյանք վարում: Նա կարողանում էր գողտրիկ հարաբերություններ պահպանել Վասիլիկի հետ միայն գիշերվա ժամերին: Իսկ Վասիլիկը ուզում էր պատմել բոլորին իր սիրո մասին և ոչ մեկից չթաքնվել: Այս ամենը ստիպում է Վասիլիկին մատնել Զաբուղոյին ոստիկանությանը:  Վասիլիկի հանդեպ սերը իր վերջո ստիպում է Զաբուղոյին փախչել բանտից՝ նորից նրան տեսնելու համար: Սակայն նա գաղտնի տեսնելով իր սիրած էակին ուրիշի գրկում, շատ է զարմանում, իսկ ապա ցանկանում է սպանել նրանց: Բայց վերջում ինչ-որ թաքնված ներուժ չի թողնում նրան անել դա, և նա ստիպված զենքը վայր է դնում ու նորից վերադառնում բանտ:

Комментариев нет:

Отправить комментарий