среда, 11 февраля 2015 г.

Ուսումնական նախագիծ - Վահան Տերյան

1.Իմ Տերյանը
2.«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
3.Իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)
4.Տերյանը հասարակական գործիչ
5.«Հոգևոր Հայաստան» հոդվածի վերլուծություն
6.Տերյանը ժամանակակիցների հուշերում

7.Սիրո տերյանական ըմբռնումը
8.Տերյանի բանաստեղծությունների լեզվական արվեստը
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին

Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:
Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ
Մասնակցություն  «Մեկ բանաստեղծության ժամ» պոեզիայի ժամին
Մասնակցություն «Տերյանական օրեր» ստուգատեսին

2. «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն


3.Իմ սիրած (դուր եկած) բանաստեղծությունը (ները)

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
1903

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904


ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
1906

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն ընթերցելիս հավանեցի չորս բանաստեղծություն: 
Այդ բանաստեղծությունները ընթերցելիս զգացի հանգստություն և միանգամից առանձնացրի բոլորից: «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի շարքի բանաստեղծությունները ընթերցելիս նրանցում շարունակ հանդիպում ենք մթնշաղ, իրիկնաժամ, իրիկուն, իրիկնամուտ բառերին: Իմ ընտրած բանաստեծություններում առկա չեն այդ բառերը, և առանձնանում են բոլորից: Ինչքան էլ տխրություն ու թախիծ կան բանաստեղծություններում, ինձ դուր է գալիս, որ շարքը ավարտվում է լավատեսական տրամադրությամբ:

4. Վահան Տերյանը  համարվում  է  ոչ  միայն  հայ տաղանդավոր  բանաստեղծ այլ  նաև հասարակական  և քաղաքական գործիչ: Իր   հասարակական գործունեությունը սկսելէ Թիֆլիսում,  որտեղ  նա սովորել է տեղի գիմնազիաներից  մեկում 1897-99թթ.- ին: Վահան Տերյանը իր  հասարակական գործունեությունը շարունակել է  Մոսկվայում, որտեղ ընդունվել է Լազարյան  ճեմարանի 3- րդ դասարանը: Ռուսական հեղափոխության տարիներին Վահան Տերյանը գալիս է Անդրկովկաս, Թիֆլիս, իսկ հետո այցելում է Շիրակի  գյուղերը, տարածելով հեղափոխական գաղափարներ: Աստիճանաբար Վահան Տերյանը   իր  հասարակական գործունեությունը ակտիվացնելով  դառնում  է  նաև քաղաքակական  գործիչ  նա համագործակցելէ. Ալ. Մյասնիկյանի,Պ. Մակինցյանի  և այլ սոցիալ  դեմոկրատ  գործիչների հետ: 1919թ.-ի  աշնանը  սաստկացող  հիվանդության պատճառով,   ինչպես   նաև  Արտաքին  գործերի  ժողկոմատի  կարևոր հանձնարարությամբ  Տերյանը  մեկնել  է  Միջին  Ասիա: Սակայն  ուղևորության դժվարին պայմաններին  ավելի  է  է  քայքայվում   նրա առողջությունը, և նա  ճանապարհին վախճանվում է:

5.  Վահան Տերյան ամեն կերպ փորձում էր հասնել Հոգևոր Հայաստան ասվածին: Նա ասում չկամենաք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, այլ պահանջում էր որ մենք հոգի և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան: Հենց, այսօրվա ճիգերի ու ջանքերի մեջ անգամ մենք չպիտի մոռանանք, որ մեր առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն իր արտաքինով, սակայն իմաստալից եւ վեհ՝ իր ներքին բովանդակությամբ: Հոգևոր Հայաստանը դա այն կուլտուրան է, այն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն է, որի գալուն մենք կուզեինք հավատալ: Տերյանի խոսքերից  կարելի էր ասել, որ ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: Ահա թե ինչու՛, նա կարծում էր, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրաինքնության առհավատչյաներն են: Ինչպիսն էր այդ ժամանակվա Հայրիենիքը նա չէր ուզում և ձգտում էր Հոգևոր Հայաստան: Կարծում եմ մենք հիմա ավելի շատ շանսեր ունեն Հոգևոր Հայաստան դառնալուն, քանի որ հիմա կան Տերյանի նման մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ այն իրագործելու համար:

6. Հովհաննես Թումանյան

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։ Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
1913

Ավետիք Իսահակյան

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Եղիշե Չարենց

 «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:

7. Սերը Տերյանում անչափ շատ է,գուցե անսպառ: Ամեն պահ կարող ես բացել ու կարդալ , ամեն հոգեվիճակում դու այնտեղ կգտնես քեզ, կզգաս անսահման սիրո ուժը, կլիցքավորվես, կստանաս սիրո խենթ մասնիկները, ու ավելի մեծ, ուժեղ ու ամուր սիրով կշարունակես կյանքդ: Կյանքում ամեն ինչն է սեր, ամեն տեղ, ամեն անկյունում սերն է, մնում է այն նկատել, հասկանալ ու ընդունել: Մնում է գտնել, ու տեսնել: Իսկ Տերյանը ձեզ կօգնի, որպեսզի այն տեսնեք ու գտնեք շատ շուտ, սիրեք և լինեք սիրված:

8. <<Տերյանի Լեզվական Արվեստը>> գրքում, Իշխանյանը անդրադարձել է Տերյանի գրական արվեստին, ոճին ու փորձել դրանք բացահայտել մեզ համար: Իշխանյանի գրքի <<բառապաշար և բառօգտագործում>> բաժնում հիմնականում խոսվում էր այն մասին, թե <<Մթնշաղի Անուրջներ>> բանաստեղծական ժողովածույում Տերյանը քանի տեսակ բառ է օգտագործել, որ բառերն են ամենաշատը կրկնվում, թախծալի արտահայտող բառեր են, թե ուրախություն, որ բառը որ նախադասության մեջ ինչ է արտահայտում և այսպիսի նման շատ օրինակներ: Այս բոլոր բառերը վերլուծելով ու բացատրելով` թե ինչ իմաստով է օգտագործված, Իշխանյանը փորձել է բացահայտել <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույի լեզվի առանձնահատկությունները` կապելով բառերի օգտագործման քանակի հետ: Եթե օրինակ` թախծալի կամ հուզմունք առաջացնող բառերը ամենաշատն են, ապա պետք է համոզված լինել, որ բանաստեղծությունների մեծամասնությունն թախծալի ու հուզումնալից պետք է լինեն: Սակայն ես այդպես չեմ կարծում: Յուրաքանրյուր բանաստեղծ էլ գրում է յուրովի, ու Տերյանի բանաստեղծություններն էլ տարբեր թեմաներով են` աշուն, թախիծ, սեր, միայնություն, ուրախություն, գարուն, մթություն և այլն:
Բայց ես չեմ կարող հստակ ասել, թե ինչպիսի գրող է եղել Տերյանը: Առհասարակ դա ոչ ոք չի կարող ասել, դրանք միայն զուտ ենթադրություններ են և որևէ մեկը հստակ չի կարող վստահ լինել դրանում: Առաջին անգամ, երբ գիրքը ձեռքս վերցրի ու կարդացի <<բառապաշար և բառօգտագործում>> ենթավերնագիրը, մի պահ կարծեցի թե այդտեղ պետք է գրված լինի Տերյանի ամենասիրելի արտահայտությունները, կամ թե ինչու է այս կամ այն բանաստեղծությանը տվել այդպիսի վերնագիր, ինչ հետաքրքիր բառեր է օգտագործում կամ էլ բառերն ինչպես է հանգավորում: Բայց սխալվեցի…
Այդտեղ, ինչպես նշեցի վերևում, միայն գրված է զուտ մաթեմատիկական բառերի հաշվարկ, քերականական կողմերը, ամենաշատ օգտագործվող բառերը, նախդիրներ, ածանցներ և այլն: Կարդալուց հետո էլ, դրանք ինձ մեջ ոչինչ չտպավորեցին և դրանցով չկարողացա ոչ մի պատկերացում կազմել Տերյանի բառապաշարի մասին: Իշխանյանը ուղղակի փորձել է մեզ մատուցել Տերյանի ամենաշատ օգտագործվող բառերը, դրանց տեսակները և դերը տողերի մեջ:Իմ պատկերացմամբ Տերյանը գրականություն բերեց ժամանակակից ստեղծագործությունների մի ամբողջ շղթա, ու չնայած նրա մահից անցել են շատ ու շատ տարիներ, բայց նրա ստեղծագործությունները իրենց ուժը չեն կորցրել ու նույնքան արդիական են մնացել,  որքան այն ժամանակ երբ նա նոր էր հայտնի դարձել իր <<Մթնշաղի Անուրջներ>> ժողովածույով: Վահան Տերյանին  գրական հայոց լեզվի ստեղծողներից մեկն եմ համարում այն պարզ պատճառով, որ Տերյանը շատ է հղկել ու կատարելագործել իր ստեղծագործությունները նոր բառեր ներմուծելով, ինչիս վառ ապացույցը Իշխանյանի հոդվածն է:  Տերյանն իր կյանքի ընթացքում հասցրել է հրատարակել ընդամենը երկու ժողովածու, բայց այդ երկու ժողովածուն էլ բավական է պատկերացնելու նրա կատարյալ ու անթերի  բնավորության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий