среда, 1 апреля 2015 г.

Եղիշե Չարենց - Ուսումնական նախագիծ

1. Կարդալ «Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:


Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:

Որևէ բանաստեղծության (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ

Բոլոր աշխատանքները պարտադիր տեղադրել բլոգներում:





3. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

Ֆիլմը կապված էր՝ Չարենցի ու իր ընտանիքի հետ: Կապված էր Ստալինյան տեռորի մասին, ռեժիմի և այլն: Ֆիլմը Չարենցի կյանքի անձնական ողբերգության մասին էր: «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման, որտեղ ամփոփված են Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ Երևանի բանտում անցկացրած վերջին օրերն ու դաժան հարցաքննությունները։ Ֆիլմը շատ հավանեցի, մեծ շնորհակալություն ստեղծագործական ողջ անձնակազմին, դերասաններին և այլն: Մեր օրերի համար շատ հազվադեպ ֆիլմ: Ուրիշը կասեր որ Չարենցը սխալ էր, բայց շատ մարդիկ են ծանր կյանք ունեցել Սովետական Միության ժամանակ, և ամբողջ ուշադրությունը տալ մի մարդուն, միայն իր սոցիալական կարգավիճակից` անարդար է։

4. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Մեծ պոետի՝ Եղիշե Չարենցի բանաստեղծություններից ընթերցել եմ հետևյալները

Տաղ անձնական
Լուսամփոփի պես աղջիկ
Էմալե պրոֆիլը ձեր
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Քամին,
Հարդագողի ճանմփորդները,
Տաղ անձնական,
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս,
Դու իմ գարնան առավոտ, 
Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ,
Երբ էս հին աշխարհը մտա
Մորս համար գազել


Комментариев нет:

Отправить комментарий