понедельник, 13 апреля 2015 г.

Լիլիթ

1. Կարդալ Ավ. Իսահակյանի «Լիլիթը›› պատմվածքը
Կանացի էության ո՞ր տարբերակն եք նախընտրում՝ գեղեցիկ ու անհնազանդ Լիլիթի՞ն, թե՞ հեզ ու բարի Եվային: Ինչո՞ւ:
Հիմնավորե՛ք ասելիքը:

Անիրական էր թվում նաև Ադամի սերը Լիլիթի հանդեպ, նրա պայքարը, և հենց իր կերպարն ամբողջությամբ: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչու Լիլիթը վերջում ընտրեց սատանային, գուցե նա այնքան հիմար էր, որ այդպես էլ չհասկացավ Ադամի խենթ սերը կամ էլ` հակառակը` նրան դուր էր գալիս դավաճանել և ստանալ սատանայի կեղտոտ համբույրները: Հետևություն կարելի է անել, որ սրանով Իսահակյանը փորձել էր ցույց տալ, որ Երկրում ապրող մարդիկ կարող են լինել և չար և բարի: Աստծու կողմից ստեղծված երկրորդ կինը՝ Եվան, իմ կարծիքով կատարյալ գործիք էր, քանի որ նա Ադամի համար Լիլիթի պատճենն էր: 

Комментариев нет:

Отправить комментарий