Էկոլոգիա

2014-15 Ուս. տարի

Մթնոլորտ

Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
2.Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
3.Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
4.Ինչ է սպասվում մեզ ապագայում:

1. Ստանաալով Էկոլոգիական գիտելիքները մենք կարող ենք պահպանել մեր շրջակա միջավայրը և պայքարել բնությունը աղտոտողների դեմ: Տարիների ընթացքում տեխնոլոգիաները և գործարանները զարգացան դրանց հետ ավելացան նաև արտադրական թափոնները, որպեսզի մարդիկ պայքարեն դրա դեմ ստեղծվեց «Էկոլոգիա» գիտությունը:
2. Մարդիկ ապրում են կիսա-աղտոտված միջավայրում: Մարդու մեկ անմտածված քայլը հաճախ կարող է հանգեցնել բնության աղետներին,իսկ մարդկության անփույտ վերաբերմունքը կարող է հանգեցնել Երկիր մոլորակի դանդաղ,բայց սարսապելի ոչնչացմանը: Բնությունը ապահովում է մարդու կարևոր պահանջները՝ էներգիայի, վառելանյութի և արդյունաբերական հումքի:
3. Մարդիկ պետք է սրտացավ վերաբերվեն իրենց շրջապատող միջավայրին: Ջուրը, լույսը, գազը օգտագործեն խնայողաբար:Ամեն քայլապողին մենք պետք է փորձենք չվնասել բնությանե և ինքներս մեզ:
4. Ապագայում իմ կարծիքով մեզ սպասվում է հետևյալը՝ ավելի զարգացած, կանաչապատ ու հարուստ պաշարներով մոլորակ:

Էներգակիրներ

 1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
2. Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:

Բնական գազը ամենամաքուր այրվողն է ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազը հարմար է ավտոմեքենաների համար, որպես էժան վառելիք: Տարածում է գտել իր էժանությամբ և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով այն օգտագործելու դեպքում մթնոլորտի ջերմային էֆեկտը կնվազի 20%-ով:

Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում: Բաց եղանակով մարդիկ ածուխ են հանում այն ժամանակ, երբ ածուխը գտնվում է շատ խորը: Այս դեպքում մարդիկ ստիպված փորում են և հանում հողի վերին շերտը: Ածխի պաշարները կբավականեցնեն մարդկությանը 400 տարի:

Նավթը համարվում է կարևորագույն օգտակար հանածո և արժեքավոր բնական վառելիքային պաշար: Ռեսուրսներից ամենակարևորը համարվում է նավթը: Նավթը բաղկացած է ածխածնից, ջրածնից, ազոտից, ծծումբից և թթվածնից: Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից:

2. Էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրներն են` ՀԷԿ-ները, ՋԷԿ-երը, ԱԷԿ-երը և ՋՐԷԿ-երը: Լավ կողմը՝ կարող է ապահովել մարդկության համար անհրաժեշտ էլեկտրոէներգիայի պաշարները: Վատ կողմը՝ էկո համակարգի համար է վատ, որովհետև հսկայական տարածքներ են պատվում ջրով, խաթարվում է կենդանական աշխարհը և մարդիկ են տեղահանվում:

Այլընտրանքային էներգիայի աղբյուրներն են՝ քամին և արևը: Արևային  էներգիան Արևային հսկայական և անսպառ ռեսուրս է, էկոլոգիապես  մաքուր  և  շրջակա միջավայրի  համար անվտանգ: Սակայն  արևային  էներգիա  ստանալու  և  կուտակելու համար  մեծածավալ սարքավորումներ են  պահանջվում:

Ջրոլորտ

1.Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
3.Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
4.Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից:
5.Ինչ բնույթ կստանա ջրի հիմնախնդիրը 50 տարի հետո:

1.Մենք խմում ենք աղբյուրի ջուր, որը մշակված է քլորով, և անցնում է մաքրման մի շարք պրոցեսներ:

2.Մեր միջավայրի ջուրը աղտոտվում է մարդկանց անփութության,անտարբերության պատճառով: Աղբը, սատկած կենդանիները, քիմիական որոշնյութեր աղտոտում են ջուրը:

3.Ջուրը որը մենք խմում ենք, պետք է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով, առաջացնում են առողջական լուրջ պռոբլեմներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ մարդկանց զոհերի` հատկապես երեխաների:

4. Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան էլ բարդ խնդիր է: Բնապահպանության տեսանկյունից  ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը պետք է համարել  ինքնամաքրման առանձնահատկությունը: Ջուրը մաքրելու հիմանական միջոցներից է ֆիլտրերի տեղադրումը:


Կենսոլորտի պահպանումը

1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

3.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

4.Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 

5.Պատրաստեք փոքրիկ հոլովակ, որը ուղված կլինի անհետացող կենդանիների ու բույսերի պաշտպանությանը: 




1.Բնության մեջ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր դերը և իր նշանակությունը տվյալ էկոհամակարգի մեջ: Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ:

2.Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևով արտահայտվում է կենսոլորտում, որտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ: Բազմահազար ծովային կենդանիների ու բույսերի համար ջուրը կյանքի միջավայր է: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազափոխանակության ճանապարհով:

3. Գիտնականները եկան այն եզրակացության, որ բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են: «Կարմիր գիրքը» հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է: Ամենակարևորը որսն է: Որսը պետք է կատարվի հատուկ ձևով և որոշակի քանակով:

4. Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: Բառը հենց իրենից հուշում է, որ դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների:



Հողօգտագործում


1.Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:
2.Ձեր կարծիքով ինչու՞ են հողն անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:
3.Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա: 
4.Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը:

1.Հողը Երկրի կեղևի՝ փափուկ շերտն է, որն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պրոցեսների համատեղ գործունեության հետևանքով: Հողը հանդիսանում է կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

2.Տվյալ երկրի գյուղատնտեսական հողերի ծավալները բնութագրում են տվյալ տարածքի էկոհամակարգը (Միիջավայրը և այդ միջավայրում ապրող կենդանատեսակներին): Որքան մեծ է հողային ռեսուրսների ծավալները տարածքում, այնքան մեծ է հողային ռեսուրսներ ունենալու համար բարենպաստ պայմանները:

3.Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Հողային շերտին, ինչպես նաև տարածքի էկոհամակարգին մեծ վնաս է հասցնում հողերի աղտոտումը: Աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասը փոշի դարձած վերադառնում է մթնոլորտ: Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը էրոզիայի դեմ պայքարն է:

4. Պետք է հողերի այնպիսի օգտագործում  որը ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, նաև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը,  հողերի մաքրումը քարերից

2015-16 Ուս. տարի

Վերահսկենք շրջակա միջավայրը

1.  Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը: 
2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4. Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):

1. Իմ շրջակա միջավայրի որակը լավ վիճակում է:Որովհետև աղտոտված են փողոցները, շատ են շրջապատին քիմիական արտանետումները: Եվ այդ աղտոտման միակ պատճառը մարդն է և նրա գործերը :Եթե մարդիկ կարողանան հետևել իրենց և կարողանան որոշ չափով մաքուր պահեն ապա կունենան համեմատաբար մաքուր շրջապատ : Խմելու ջուրը խնդիր է դարձել, բայց միջոցառումներ չեն կիրառվում,գետերն ու լճերը ցամաքում են, իսկ մաքուր օդ շնչելն շուտով անհնար կլինի, քանի որ օրեցօր ավելի ավելի են շատանում մեքենաները 

2. Շրջակա միջավայրի վերահսկողութուն ասելով հասկանում ենք բնօգտագործման և բնապահպնական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների վերահսկողությունը շրջակա միջավայրի վրա:  Սակայն այդ վերահսկողությունը իրականացնելու համար հարկավոր են համակարգված և լիարժեք օրենքներ, հսկողություն՝ դրանց իրականացման համար, այսինքն հատուկ վերապատրաստված մարդիկ կամ մարմինններ: Համարում եմ անհրաժեշտ տուգանքների սահմանումը ըստ աղտոտման չափսերի: Աղմկոտ միջավայրը նույնպես աղտոտվածություն է, այն նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ, նաև բացասաբար ազդել լսողության վրա:

3.Բնածին միջավայրի վրա մարդածին փոփոխությունները շատ խորն են ու բազմաբնույթ, իսկ հաճախ` նաև վտանգավոր: Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու նպատակով: Կարելի է նաև տարանջատել աղբը ապա վերամշակել այն, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:

4.Շրջակա միջավայրի որակը պահպանելու և բարելավելոը համար անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և ցանկություն: Ցավոք, ներկայիս հասարակության միայն չնչին մասը ունի վերը նշված հատկանիշները: Կարծում եմ, ինձ կարելի է դասել այդ փոքրամասնության շարքին: Ես փորձում եմ չաղտոտել շրջակա միջավայրը

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

1.Էկոհամակարգը կենսաբանական միջավայր է, որը կազմված է տվյալ վայրից, նրանում ապրող կենդանի օրգանիզմներից և բույսերից, դրանց միջև փոխհարաբերություններից. էկոհամակարգը մի ամբողջությունը, որ հողն միավորում է բույսերի և կենդանիների հետ: Էկոհամակարգի լավագույն օրինակն է գետը, նրանում բնակվող կենդանի էակների, ձկների միկրոօրգանիզների (մանրէներ), բուսական աշխարհի հետ, որը կազմում է էկոհամակարգի կենդանի բաղադրամասը: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ Էկոհամակարգի մաս կարելի է համարել միայն այն օրգանիզմները, որոնք կարողանում են ինքնուրույն կարգավորվել: 

2.Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:

3. Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահական տարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:

4.Էներգիա: Էկոհամակարգերում էներգիայի և նյութերի փոխանցումը մի մակարդակից մյուսին իրագործվում է սննդային շղթայի միջոցով:  էկոհամակարգերում զարգացման ընթացքում ստեղծվել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաներ: Տեսակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր: Յուրաքանչյուր սննդային շղթա սկսվում է կա՛մ կանաչ բույսերով (պրոդուցենտներ), կա՛մ դրանց մնացորդներով: Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք: Սննդային շղթաները, որոնք բնության մեջ առանձնակի կարևոր դե՜ ունեն, սկիզբ են առնում էներգիայից, ուստի եթե պակասի էներգիան, ապա կպակասեն նաև  սննդային շղթայի մյուս շերտերը:

Ֆոսֆոր: Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում: Ֆոսֆորը, ինչպես և ազոտը,   հանդիսանում է ջրամբարների ծաղկման և ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը: Ի տարբերություն մյուս կենսածին տարրերի` ֆոսֆորը  չի առաջացնում գազային միացություններ: Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է:
Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր



Ազոտ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:  Սակայն խիստ կարևոր այդ կենսածին տարրը (մթնոլորտում եղած ազոտը) անմատչելի է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմների կողմից: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղի: Օրգանական նյութերի ձևով,սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին:Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ: Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին: Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի օքսիդ առաջացնելու համար:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:

Ածխածին: Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի   

շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Առաջին, ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանականնյութեր:   Բույսերի և կենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են,անջատվում է CO2  գազ, որն էլ անցնում է միջավայր (մթնոլորտ): Ածխածնի ատոմները մթնոլորտ են անցնում նաև օրգանական նյութերի այրման հետևանքով: Եթե ածխածնի քանակը բնության մեջ պակասեր, ապա շատ նյութեր, որոնց բաղադրության մեջ կա ածխածինը (օրինակ. կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ, բնափայտ, տորֆ) չէին լինի ,սակայն որքան էլ քիչ պահանջվեն մյուս տարրերը միևնույն է դրանք ևս խիստ անհրաժեշտ են էկոհամակարգերի գոյության համար:

Բնական աղետներ

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

1. Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.`
I Բնական երկրաշարժեր
II Տեխնածին երկրաշարժեր:

2. Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

3. Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:

4. Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։
Մարդկային գործոնից է կախված երկրաշարժի հետևանքները, քանի որ եթե շինարարները բարեխիղճ չեն կատարում իրենց պարտականությունները, նույնիսկ թույլ երկրաշարժից կարող են բազմաթիվ մարդիկ տուժել:

ՀՀ էներգետիկան

1. Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը

Էներգետիկ համակարգը բնութագրում է երկրի ներսումէներգիայի և էլեկտրականության արտադրության, սպառման ևարտահանման ծավալները: Զարգացած էներգետիկհամակարգ ունենալունախապայմանը վառելիքային ռեսուրսներիպաշարներին տիրապետելն է,սակայն զարգացած էներգետիկ համակարգ ձևավորել` հնարավոր է նաև էներգիայիստացման այլընտրանքային աղբյուրներ կիրառելով:


2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան

  Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Ներկայումս ՀՀ էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմողարդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ումէլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկությանկողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկուկոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-եր: Նախորդտարվա ընթացքում  արտադրված  էլեկտրաէներգիայի  42.9%-ը ապահովելէ Հայաստանի ատոմային էլեկտակայանը` Մեծամորի ատոմակայանը, 20%-ը` ՀԷԿ-երը:

3. Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:

Մարդն, մշակելով էներգիայի ստացման բնական և այլընտրանքային եղանակներ,արտադրում է էներգիա, սակայն որքան էլ մեծ լինի նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը և չսպառվող ռեսուրսների օգտագործման մակարդակը, էներգիայի արտադրման պրոցեսը այնուամենայնիվ վնաս է պատճառում բնությանը:Ամենատարածված էներգակիրներն են ածուխը, գազը, քամիները, միջուկային վառելիքը, հոսող ջրերը: Հանածո վառելիքների` նավթի, գազի և ածխի` էներգիայի վերածելիս բնությանը պատճառած վնասը մեծ է: Իհարկե վնասը առավել մեղմ է, եթե էներգիայի ստացման պրոցեսում ռեսուրսները օգտագործվում են ռացիոնալ: Հանածո վառելիքների արդյունահանուման` նորմայից դուրս ծավալների հետևանքով, դրանց ծավալը օր օրի կրճատվում է, արտանետվում են թունավոր գազեր, որոնք վնասում են մթնոլորտը. Հողը հարստացնում անօրգանական նյութերով, որոնց քայքայման համար երկար ժամանակ է պետք:

4. Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Էներգիայի ստացման պրոցեսում օգտագործել այլընտրանքային աղբյուրներ, նշանակում է ստեղծել նոր համակարգ, որը բնականաբար շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Քանի որ ունենք քիչ թե շատ զարգացած էլեկտրաարդյունաբերություն, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը այսօր մեծ թափ չեն ստանում: Այնուամենայնիվ նորակառույց հասարակական նշանակության և բազմաբնակարան շենքերում արդեն հայտնվում են արևային էներգիայի սկավառակներ, ինչ ուրախացնող է:  Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանն կնպաստի նոր էլեկտրակայանների ստեղծումը: Ներկայիս էլեկտրակայանների մեծամասնությունը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և գալով առավել քիչ է դրանց օգտագործման ռացիոնալությունը: Հայաստանը առատ քամիների և արևոտ երկիր է: Երկրի բարձրադիրշրջաններում կարելի է հիմնել հողմակայաններ, արևոտ տեղամասերում` արևային էներգիայի կայաններ:

5. Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):  

Էներգիան կարելի է խնայել չվատնելով, չսպառելով: Կենցաղում պետք է օգտագործելայնպիսի սարքավորումներ, որոնք քիչ էներգիա են ծախսում և շատ ժամանակ են օգտագործում առանց լիցքավորման: Միգուցե ապագայում կստեղծվեն կենցաղային սարքավորումներ, որոնք էներգիա չեն պահանջի:

Բնօգտագործումը և բնապահպանումը ՀՀ-ում

1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193 կմ, Սև ծովից 163 կմ, Միջերկրական ծովից 750 կմ, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000 կմ: Հայաստանի Հանրապետության մակերևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը: Առանձին հատվածների քամիների արագությունը գերազանցում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:

2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ-ում բնօգտագործումը հիմնականում կատարվում է ոչ ռացիոնալ: Բնական օգտագործման արդյունքում խախտվում են էկոլոգիական բուրգերը, խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը: Բնօգտագործումը, ի վերջո, մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եթե այդմիջամտությունը շատ ծավալուն չէ, ապա շրջապտույտը,խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, միջավայրի որակը չի վատանում:

3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանը լեռնային երկիր է, իսկ ընդերքը հարուստ է բազմատեսակ լեռնային ապարներով և հանածոներով: ՀՀ տարածքում կան 500 –ից ավելի հանքավայրեր, որոնք հարուստ են 60 տեսակից ավել օգտակար հանածոներով: Կա ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր։
ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը մեծամասամբ պատկանում են այլ երկրներին:

4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:


Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս

Комментариев нет:

Отправить комментарий