Պատմություն

Հայկական պետականությունը Կիլիկիայում

Հայերը Կիլիկիայում

Չնայած մամլուքները կարողացան նվաճել Կիլիկիայի մեծ մասը, նրանք չկարողացան պահել այն և այն շուտով գրավվեց Լենկթեմուրի կողմից։ Դրա արդյունքում 30, 000 հարուստ հայեր լքեցին Կիլիկիան և հաստատվեցին Կիպրոսում, որտեղ մինչ 1489 թ. կառավարում էին Լուսինյանները։ Շատ կիլիկյան հայեր հաստատվեցին Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում։ Չնայած հայ բնակչությունը քչացավ, սակայն օսմանյան իշխանության ընթացքում այն մնում էր հայկական տարածք։

Իշխանությունից մինչև թագավորություն

Իշխանության հիմքը դրվել է 1080-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործիթագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: 1226 թ-ին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին` Հեթումյաններին: Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մահմեդական թշնամիների, հատկապես` մամլուքների դեմ:

Կիլիկյան Հայաստանի կործանումը

Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում։ 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին։ Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Հայաստանը 15-17-րդ դարերում

Օտար տիրապետության շրջան

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը  XIV դ. վերջին ստեղծել էր մի ընդարձակ պետություն, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը։

Լենկթեմուրի զորքերը կրկին ավերածություններ գործեցին՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր։ Դաժանությունների դիմելով՝ նրանք ցանկանում էին ահաբեկել բնակչությանը և նրան զրկել դիմադրողականությունից։ Բայց դա էլ չօգնեց։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։

Վերջին անգամ Լենկթեմուրի զորքերը Հայաստան ներխուժեցին XV դ. սկզբին՝ շարունակելով ավերել երկիրը և կողոպտել բնակչությանը։ 1402թ. Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Սակայն արյունարբու բռնակալը 1405թ. մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել:

Կիսաանկախ իշխանություններ

Հայ իշխանական տների վիճակը բավականին կայունացավ Ջհանշահի իշխանության տարիներին։ Նրա օրոք Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունիքի, Արցախի, Գուգարքի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները: Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։

Ջհանշահի իշխանության տարիների հարաբերական խաղաղ շրջանը երկար չտևեց։ Ակ-կոյունլուները, որ հաստատվել էին Աղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում, Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502թթ.), որի մեջ մտավ նաև Հայաստանը։

Ակ-կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։

Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների շուրջ 100-ամյա բիրտ տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։

Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։

Ազատագրական միտքը և հիմնական ուղղությունները

Հայ ազատագրական շարժման գործիչները համոզված էին, որ միայն սեփական ուժերով հնարավոր չէ ազատագրվել թուրք-պարսկական տիրապետությունից։ Այն գաղափարն էր արմատացել, թե իբր մի հզոր քրիստոնյա պետություն պետք է ազատագրի հայ ժողովրդին։ Ազատագրական շարժման ղեկն իրենց ձեռքն են վերցնում հայ հոգևորականության լավագույն ներկայացուցիչները։ Նրանք էլ Հայաստանի ազատագրության խնդրի վերաբերյալ հրավիրում են խորհրդաժողովներ։

Առաջին խորհրդաժողովը 1547թ. կազմակերպել է կաթողիկոս Ստեփանոս Սալմաստեցին Էջմիածնում։ Ժողովին մասնակցել են արևելահայ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան գործիչներ։ Ժողովը որոշում է դիմել Հռոմի պապին, որը ժողովականների համոզմամբ, պետք է կազմակերպեր Հայաստանի զատագրումը։ 1548թ. պատվիրակությունը բանակցություններ է վարում Վենետիկում, իսկ 1549թ.՝ Հռոմի պապի հետ։ Բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հռոմում։ Հայոց կաթողիկոսը բանակցություններ է վարել նաև Գերմանիայի կայսեր, Պրուսիայի և Լեհաստանի թագավորների հետ, սակայն շոշափելի արդյունքի չի հասել։

Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։  Ժողովականները գտնում էին, որ պետք է նոր խնդրագիր ուղարկել Հռոմի պապին ու Վենետիկի հանրապետությանը։

Խնդրագիրը Եվրոպա տարավ բանիմաց և աշխարհ տեսած մի մարդ՝ Աբգար Եվդոկացին։ 1563թ. Աբգարը տեսակցել է Վենետիկի հանրապետության ղեկավարության, իսկ 1564թ.՝ Հռոմի պապի հետ։ Հակառակ հայերի ակնկալիքների, Հռոմի պապն այս անգամ էլ ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց Հայաստանի ազատագրության ուղղությամբ՝ պահանջելով միայն դավանաբանական զիջումներ։

Աշխարհագրական մեծագույն հայտնագործություններ և Քրիստափոր Կոլումբոս

Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում

Комментариев нет:

Отправить комментарий