среда, 24 апреля 2013 г.

Իմ պապերի ծննդավայրը

Ես չեմ տեսել իմ պապիկներին, քանի որ երկուսն էլ վաղաժամ մահացել են: Մայրիկիս հայրիկի ծննդավայրը՝ Երևանն է, բայց նրա նախնիները՝ Արևմտյան Հայաստանից են: Ցեղասպանության ականատեսներն են եղել և խիստ տուժածները:  Պապիկիս նախնիները արհեստավորներ են եղել՝ դարբիններ, իսկ պապիկս՝ քանդակագործ: Պապիկիս ձեռքի աշխատանքից կա Սուրբ Սարգիս եկեղեցում: Մայրիկիս մայրիկը նույնպես ծնվել է Երևանում, իսկ նրա ծնողները նորից Արևմտյան Հայաստանից են: Հայրիկիս հայրիկի ծննդավայրը՝ այժմյան Գյումրին է: Մասնագիտությամբ եղել է՝ ոսկերիչ: Գյումրվա հայտնի արհեստավորներից մեկը: Պապիկս թողել է Գյումրին և տեղափոխվել է Երևան: Հայրս ծնվել է Երևանում: Հայրիկիս մայրիկը նույնպես Գյումրեցի է:  

Комментариев нет:

Отправить комментарий