понедельник, 22 апреля 2013 г.

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ                     
1) Հարց՝ Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ շատ սուտ ասելուց մարդն ինքն էլ է սկսում հավատալ դրան. ինչպե՞ս:

Պատասխան՝ Ոչ ես համաձայ չեմ այդ մտքի հետ, որովհետև սուտը մատուցելու ձև կա: Մարդ կա այնպիսի հայացքով է սուտ ասում, որ միանքամից հասկանում ես, որ դա սուտ է, իսկ մարդիկ էլ կարողանում են անպես սուտ ասել, որ ոչ մեկ չի կռահում, որ դա սուտ է:

2) Հարց՝ Կարո՞ղ ես Կաղլիկ- Կատվի նման բնութագրել մարդուն իր սանրվածքից, մազերի ձևից. փորձիր: Ըստ քո երևակայության՝ ինչ է պատմում թագավորի ճաղատ գլուխը տիրոջ մասին:


Պատասխան՝ Մարդու սանրվածքից կարելի է մարդու մասին տեղեկություն ստանալ, բայց ոչ ամեն սանրվածքից: Օրինակ՝ երբ տղամարդու մազերը կոկիկ են կամ կողքի վրա են սանրած կարող ես եզրակացնել, որ նա կիրթ մարդ է կամ շատ մաքրասեր է: Եթե տղամարդու մազերը  շատ երկար են կարող ես եզրակացնել, որ նա սիրում ռոք կամ այդպիսի մի խելագար բան: Ես չեմ կարողանում ճաղատ գլխից մարդու առավել ևս թագավորի մասին եզրակացություն կազմել:

3) Հարց՝ Նա ամաչելու բան չուներ. շատ էլ թե բոլոր մազերը թափվել էին: Գրեթե բոլոր կարգին մարդկանց մազերը, մի որոշակի հասակի հասնելիս, թափվում են: Բայց Ջակոմոնն այդպիսին չէր: Նա չէր կարողանում իր գլուխն առանց բուսականության տեսնել: - Ինչպիսի՞ն էր Ջակոմոն (մարդու ո՞ր տեսակը):

Պատասխան՝ Ջակոմոն իրեն երևակայում էր: Նա մազերից բացի ուրիշ բան չէր տեսնում: Աշխարհը աշխարհով նա իր մազերով: Չի կարելի մազերի պատճառով ամաչել: Մարդը առաջին հերդին պետք է մարդ լինի, այլ ոչ թե նայի գեղեցկությանը:

4) Հարց՝ Ինչպես ես հասկանում կատվի «ձեռքը քոր գալ» արտահայտությունը: Կպատմե՞ս, թե «ձեռքդ քոր գալուց» ինչ ես արել մի անգամ:

Պատասխան՝ Ես չեմ հասկանում ինչ կարող է նշանակել կատվի ձեռք քոր գալ արտահայտությունը: Եթե իմ ձեռքը քոր է գալիս ես միշտ մտածում եմ ավելի շուտ ասում են, որ գումար են տալու:  Այդպիսի բան իմ կյանքում 4 անգամ եղել է:

Комментариев нет:

Отправить комментарий