понедельник, 25 мая 2015 г.

Անունների նշանակություն

novyj_risunok-4-copyԱբաս – դաժան, ահեղ, կռվարար (արաբ.)
Աբգար – ավագ այր (հայ.)
Աբել – սուգ (եբր.)
Աբրահամ – բազմության հայր (եբր.)
Ագաթանգեղոս – բարի հրեշտակ (հուն.)
Ագապի – սեր (եբր.)
Ագնես – մաքուր, սուրբ ,համեստ (հուն.)
Ադա – ազնվազարմ օրիորդ (ռուս.)
Ադամ – երկրային մարդ (եբր.)
Ազարիա – հուր, կրակ (պարսկ.)
Ազնավուր – երեւելի մարդ, հսկա, դյուցազն (հայ.)
Ալբերտ – ազնվափայլ (գերմ.)
Ալինա – անմատչելի, անմերձենալի, անորսալի (ռուս.)
Ալվինա – շիկահեր, սպիտակադեմ (ռուս.)
Ահարոն – իմացող, ուսուցանող (եբր.)
Աղասի – տեր, տիրակալ, իշխան (թուրք.)
Ամբակում – ըմբշամարտիկ, ընդգրկող (եբր.)
Այդին – լուսնի շող, լուսավոր (թուրք.)
Այվազ – փոխանորդ, փոխարինող (արաբ.)
Անահիտ – անպիղծ, անարատ, անապական (հայ.)
Անանիա – շնորհ, գուշակություն  (եբր.)
Անաստաս – հարություն (հուն.)
Անժելա – հրեշտակ (ֆր.)
Աննա – շնորհալի, ողորմած, ողորմատու  (եբր.)
Անդրեաս – առնական, խիզախ, հանդուգն (հուն.)
Անուշ – քաղցր
Անուշավան – անմահ հոգի (զենդ.)
Առաքել – առաքյալ բառից, ուղարկված, պատգամավոր  (հայ.)
Առնակ – քաջ տղամարդ, կորովի  (հայ.)
Առուշան – լույս, լուսավոր (պարսկ.)
Ասմար – թուխ (թուրք.)
Ասպրամ – ձիախնամ, ձիասեր  (պարսկ.)
Ասքանազ – ցողագին հուր  (եբր.)
Ավթանդիլ – արեւ (պարսկ.)
Արզուման – կարոտող, փափագող, ցանկացող (պարսկ.)
Արման – իղձ, կարոտ (պարսկ.)
Արշակ – արջուկ (պարսկ.)
Արշամ – արջի ուժ ունեցող (պարսկ.)
Արսեն – առնական, ամրակուռ (պարսկ.)
Արտեմիս – կատարյալ, անխախտ  (հուն.)
Արտակ – սրընթաց (պահլ.)
Արտաշես – լույս, եռանդ ուրախության  (պահլ.)
Արտեմ – ամրակազմ (հուն.)
————————————————————————————————-
Բաբաջան – հոգյակ, հոր հոգեհարազատը (արաբ.)
Բագրատ – աստծու պարգեւած  (պարսկ.)
Բադալ – փոխանորդ, փոխարինող (արաբ.)
Բալասան – սպեղանի, քնքշություն եւ բուրմունք (արաբ.)
Բախտիար – բախտավոր, երջանիկ  (պարսկ.)
Բեատրիչե – երջանիկ (հուն.)
Բեատրիսե – երջանիկ, բախտավոր (լատ.)
Բերտա – լուսափայլ (գերմ.)
Բերսաբե – աղբյուր երդման (եբր.)

Բրաբիոն – հաղթության պսակ (հուն.)
 
 
Գաբրիել – այր եւ մարդ, աստվածամայր (եբր.)
Գալինա – հանգիստ,խաղաղ, անվրդով (ռուս.)
Գեդեոն –խորտակող, կործանող (եբր.)
Գեղամ – հավիտենական, վաղժամանակյան (հայ.)
Գենյա – ազնիվ, բարեկիրթ (ռուս.)
Գեւորգ – հողագործ, երկրագործ (հուն.)
Գերասիմ – արժանավոր, պատվավոր (հուն.)
Գերսամ – պանդուխտ, օտարական (եբր.)
Գինոս – բարեծնունդ (հուն.)
Գյուլնարա – նռան ծաղիկ, նռնավարդ (պարսկ.)
Գրիգոր – զգոն, արթուն (հուն.)
Գուրգեն – գայլ, գայլուկ, գայլաբարո (պահլ.)
————————————————————————————————————-
Դավիթ – գեղեցկատեսիլ, սիրեցյալ (եբր.)
Դարիկո – թագուհի, տիրուհի (վրաց.)
Դրաստամատ – ուղիղ քայլող, չշեղվող (պահլ.)
Դոնարա – ազատագրված ժողովրդի զավակ
Դուսյա – բարի, փառապանծ (ռուս.)
————————————————————————————————————–
Ելենա (Հեղինե, Լենա, Էլեն) – արեւային (ռուս.)
Եղիսաբեթ – աստված է նրա երդումը (եբր.)
Ենոք – նվիրյալ (եբր.)
Եպրաքսյա – հաջողություն, բարեբախտություն (հուն.)
Եսթեր – գաղտնի կորղանող (եբր.)
Եվա – կյանք (եբր.)
Եվգինե – բարեղծնունդ, ազնվազարմ (հուն.)
Երանոս – խաղաղասեր, խաղաղարար (հուն.)
Երինազ – շատ լավ, խիստ նվազելի, հրապուրիչ (արաբ.)
Երվանդ – արագ, սլացիկ, արագավազ ձի (պահլ.)
Եփրեմ – պտղաբեր (եբր.)
————————————————————————————————————–
Զալիբեկ – ծերունի իշխան (պարսկ.)
Զաուր – աջակցող, օգնող (պարսկ.)
Զարե (Զարուհի) – ոսկի (պարսկ.)
Զարիֆ – սրամիտ, վայելչագեղ  (արաբ.)
Զարմանդուխտ – ծերունու դուստր (պարսկ.)
Զաքարիա – լավ հիշող, մտապահող (եբր.)
Զինաիդա – կատարյալ, գեղանի, հզոր հուն.)
Զոհրաբ – կարմրափայլ (պարսկ.)
Զոյա – կյանքով լեցուն (ռուս.)
————————————————————————————————————–
Էդուարդ – ունեցվածքի պահապան, պահակ (ֆր.)
Էթերի, Էթերա – մաքրություն, հստակություն (վրաց.)
էլվիրա – շիկահեր (ռուս.)
էմմա – թանկագին, խորհրդավոր (լատ.)
Էմին – ապահով, վստահ, հավատարիմ (արաբ.)
Էմմանուել – աստված մեզ հետ (եբր.)
 
 
Թադեւոս – գովաբանող (հուն.)
Թովմաս – երկվորյակ հուն
Թամարա – արմավենի, արմավ (եբր.)
Թարգյուլ – նորաբաց վարդ (պարսկ.)
Թելլի – ոսկեհյուս (արաբ.)
Թերեզա – պահպանություն (հուն.)
Թինաթինա – լուսաշող (վրաց.)
Թորգոմ – կորովի, ոսկրյա (եբր.)
———————————————————————————————————
Իդա – հեռատես, կանխատեսող (ռուս.)
Իլյա – հաստատ ,ամուր (ռուս.)
Ինեսա (Իննա) – շարժուն, անհանգիստ, աշխույժ (ռուս.)
Իրինա – խաղարար (հուն.)
Իսահակ – խնդություն (եբր.)
Իսկանդար – պաշտպան (հուն.)
———————————————————————————————————-
Լեոնիդ (Ղեւոնդ) – առյուծիկ  (հուն.)
Լեւոն – առյուծ  (հուն.)
Լիպարիտ – ազատագրված (լատ.)
Լարիսա – հաճելի, բուրավետ, անուշաբույր  (հուն.)
Լաուրա – դափնի, սրանից էլ դափնեկիր, լաուրեատ (լատ.)
Լեյլի – գիշերային շուշան (արաբ.)
Լիա – գերի կին, նաեւ քարայծ, այծեղջյուր (հուն.,եբր.)
Լիդա – աֆրիկուհի  (ռուս.)
Լյուբա – սեր  (ռուս.)
Լյուդմիլա – մարդկանց հաճելի  (ռուս.)
Լյուդվիգ – նշանավոր մարտիկ (գերմ.)
Լորետա – նուրբ, ջահել կին (իտ.)
Լուիցա – լուսավոր, փայլուն (լատ.)
————————————————————————————————————
Խազալ – ջահել եղնիկ (արաբ.)
Խաչատուր – խաչի տված (հայ.)
Խոսրով – բարեհամբավ (պահլ.)
Խորեն – արեւիկ (պարսկ.)
Խումար – հարբած, արբեցնող, թովիչ հայացք ունեգող (արաբ.)
Խուրշուդ – արեգակ (պարսկ.)
————————————————————————————————————-
Կամսար – խոռպակասավոր գագաթ (պարսկ.)
Կարապետ – առաջնորդ, ռահվիրա, առաջընթաց (հայ.)
Կարպիս – պտուղ (հուն.)
Կատարինե – մաքուր (հուն.)
Կեկել – գեղուհի (վրաց.)
Կիրա – տիրուհի (հուն.)
Կիրակոս – տերունական (հուն.)
Կլավդիա – թաքցնել (լատ.)
Կլարա – պայծառ (լատ.)
Կլեոպատրա – փառավոր, հռչակավոր հոր դուստրը (հուն.)
Կոմիտաս – գիսավոր, երկար մազեր ունեցող (հուն.)
Կոստանդին – ամուր, դիմացկուն (լատ.)
 
 
 
Հաբեթ –  գեղեցիկ, համոզող (եբր.)
Հակոբ – խաբող (եբր.)
Համազասպ շատ ձի ունեցող (պարսկ.)
Հայկ – հսկա (հայ.)
Հայկազ –   Հայկի ցեղից (հայ.)
Հարություն –  վերածնունդ (հայ.)
Հերմես –  ճարտասան, թարգմանիչ (հուն.)
Հովակիմ –   պատրաստություն, հաստատություն (եբր.)
Հովասափ –  տեր, դատավոր (եբր.)
Հովհաննես –  հնազանդություն  (հուն.)
Հովնաթան –  տիրոջ պարգեւ, աստվածատուր (եբր.)
Հռիփսիմե –  մեծ խորհուրդ, ցանկալի (լատ.)
Հուրի – փերի (արաբ.)
Հրածին – լուսափայլ, լուսաշող (հայ.)
————————————————————————-
Ղազարոս – օգնական աստծո (հուն.)
Ղալամ – գրիչ (արաբ.)
Ղուկաս – հարություն (հուն.)
Ղումաշ – թանկագին կերպաս (արաբ.)
————————————————————————-
Մագդաղինե, Մագթաղ, Մագդա – աշտարակ, մեծություն (եբր.)
Մադաթ – պարգեւ (եբր.)
Մաթեւոս – երգ կենաց (հուն.)
Մալխաս – ընտիր ապրանք (պարսկ.)
Մակար – երջանիկ, բախտավոր (հուն.)
Մամբրե – ապստամբ (եբր.)
Մանաս – մոռացում (եբր.)
Մանան – մանանա (լատ.)
Մանյա – ծովային (լատ.)
Մանգասար – մանուկների գլխավոր (լատ.)
Մանվել – աստված մեզ հետ (եբր.)
Մասիս – մեղ լեռ, մեծ գագաթ (հայ.)
Մավրիկ – թուխ, սեւ (հուն.)
Մարկոս – փայլուն, ողորկ (հուն.)
Մելինե – քաղցր, հաճելի (հուն.)
Մելս – հապավում՝  Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին
Մելսիդա – Մելսի իգական ձեւը
Մարթա – տեր բառի իգականը (ասոր.)
Մարիամ – դառնության ծով (եբր.)
Մարինե – ծովի դուստր (լատ.)
Մարիցա – ծով (լատ.)
Մելանյա – թուխ, թխահեր (հուն.)
Մարտիրոս – նահատակ (հայ.)
Մելիտոս – քաղցր, մեղրածոր (հուն.)
Մեհրաբ – արեգնափայլ (պարսկ.)
Մերուժան – արեվազոր (պարսկ.)
Միհրան – արեւային, արեւի պարգեւ (պարսկ.)
Միսաք – քարշող, ընդերկարող, պարսպող (եբր.)
Միքայել – զորություն աստծո, հարված աստծո (եբր.)
Մովսես – ջրից հանած (եբր.)
Մուրադ – իղձ, փափագ  (արաբ.)
 
 
 
Յուրի – հողագործ (հուն.)
————————————————————————————————————-
Նադեժդա- հույս (ռուս.)
Նադիր- հազվագյուտ (արաբ.)
Նազար- հայացք, նայվածք (արաբ.)
Նազարեթ- ծաղկյալ, պսակյալ (եբր.)
Նաթան- նվեր, պարգեւ (եբր.)
Նատալյա- հարազատ (լատ.)
Նիկոլայ- ցեղերի հաղթող (ռուս. լատ.)
Նինա- երազկոտ, երազող (ռուս.)
Նինել- Լենին՝  հակարակ ուղղությամբ
Նոյեմի- չքնաղ (եբր.)
Նունե- սրբուհի (ասոր.)
Նժդեհ- պանդուխտ, օտարական (հայ.)
————————————————————————————————————-
Շահաբ (Շահապունի)- ասուպ (արաբ.)
Շահազիզ – արքայի սիրելին (պարսկ.)
Շահբազ – արքայաբազե (պարսկ.)
Շահնազար – արքայի հայացքին արժանացած (պարսկ.)
Շավասպ – սեւ ձի (զենդ.)
Շարա – որկրամոլ, շատակեր (պարսկ.)
Շաքե – տարաբախտ, ապերջանիկ (արաբ.)
————————————————————————————————————–
Պանդուխտ – վտարանդի, օտարական, նժդեհ (հայ.)
Պետրոս – վեմ, քար (հուն.)
Պիոն – բարեպաշտ, առաքինի (հուն.)
Պողոս – ընտրյալ (հուն.)
————————————————————————————————————–
Ջալալ – մեծություն, վեհություն, փառք (արաբ.)
Ջահան – աշխարհ (պարսկ.)
Ջամալ – գեղեցկություն (պարսկ.)
Ջանան – տարփածու, սիրահար (պարսկ.)

————————————————————————————————————–
Ռայա, Ռաիսա – անհոգ, թեթեւամիտ, դրախտուհի (հուն.)
Ռաշիդ – դաստիարակ, խրատատու (արաբ.)
Ռաֆայել – բժշկություն աստծո  (եբր.)
Ռեբեկա –  հակառակություն  (եբր.)
Ռեգինա – թագուհի (լատ.)
Ռիմա – գեղեցկություն, դուրեկան (ռուս.)
Ռիտա(Մարգարիտայի կրճատ ձեւը) – երջանիկ (լատ.)
Ռոմանոս – զորեղ (հուն.)
Ռոստամ – ուժգին հեղեղ (պահլ.)
Ռուբեն – որդուն տեսնող  (եբր.)
Ռուսլան –  գանգրահեր, քաջագանգուր, երջանիկ (ռուս.)
Ռուդոլֆ – կարմիր գայլ (գերմ.)
Ռուշան – լուսավոր, փայլուն (պարսկ.)
 
 
Սահակ – ծաղր, խնդություն (եբր.)
Սալբի – նոճի (պարսկ.)
Սաղաթել – հարցումն առ աստված (եբր.)
Սամվել – աստվաղակոչ, տուրք աստծո (եբր.)
Սանամ – կուռք, պատվեր գեղեցկության, աննման (արաբ.)
Սամսոն – արեգակն նորա (եբր.)
Սայադ – որսորդ  (արաբ.)
Սառա – տիրուհի, թագուհի (եբր.)
Սարդար – զորագլուխ, զորավար (պարսկ.)
Սարուխան – շեկ խան (թուրք.)
Սեդա –  տիրուհի  (արաբ.)
Սեւիլ – սիրելի (թուրք.)
Սեթ – մխիթարություն (եբր.)
Սեղբոս – անտառային (լատ.)
Սեյրան – զվարճավայր, զբոսատեղի, հանդես (թուրք.)
Սերգեյ – բարձր, արժանավոր, հարգելի (ռուս.)
Սերոբ – բոցեղեն, հրեղեն  (արաբ.)
Սիլվա – այգի, պարտեզ, անտառ (լատ.)
Սիմա – դեմք, նաեւ՝ այրող, բոցեղեն  (արաբ.)
Սիմոն – լսող (եբր.)
Սիսակ – ուրախություն քո (եբր.)
Սոնա – նրբիրան, բարձրահասակ (հայ.)
Սոկրատ – անխորտակելի զորություն (հուն.)
Սոֆյա – իմացություն (հուն.)
Սպիրիդոն – հոգենվեր (լատ.)
Սվետլանա – լուսավոր, պայծառ, մաքուր (ռուս.)
Ստելլա – աստղ (եբր.)
Ստեփան – պսակ (հուն.)
Սուրեն – ուժեղ (պահլ.)
Սուսաննա – ճերմակ, սպիտակամորթ (ռուս.)
Սուքիաս – հանդարտ, խաղաղ (հուն.)
————————————————————————————————————–
Վալենտինա – ուժեղ, կայտառ, առողջ (լատ.)
Վահե – լավագույն, վեհ  (պարսկ.)
Վահրամ – գարուն (պահլ.)
Վահրիճ – արագորեն, արագահոս  (պարսկ.)
Վառլամ –  ժողովրդի զավակ (ասոր.)
Վասակ – ազատ, ինքնիշխան  (պարսկ.)
Վասիլ – թագավոր (հուն.)
Վարդգես – վարդի պես մազ ունեցող (հայ.)
Վարոս – կորացած (լատ.)
Վարվառե – բարբարոս կին, ոչ հելլեն, օտարոտի (հուն.)
Վերա – հավատ,կրոն, դավանանք (ռուս.)
Վերգինե – անաղարտ, կույս (լատ.)
Վիգեն – հաղթանակ, Վիկտորիա բառից (լատ.)
Վիկտորիա – հաղթանակ (լատ.)
Վիոլետա –մանուշակ (լատ.)
Վշնասպ – հովատակ, արու ձի (պահլ.)
Վռամ – հրեղեն, ամպրոպային  (պարսկ.)
 
 
Տաճատ – պարգեւ (պարսկ.)
Տալիթա –  աղջիկ (հուն.)
Տելեմաք – հեռամարտիկ, նետաձիգ (հուն.)
Տրդատ –  Տյուր աստծու տվածը (պահլ.)
————————————————————————————————————–
Րաֆֆի – վսեմ, ականավոր (արաբ.)
————————————————————————————————————–
Ումրշատ – երկարակյաց (արաբ.)
Ուստիան – արդար (լատ.)
Ուրուշան – լուսավոր, փայլուն 
(պարսկ.)

————————————————————————————————————–
Փանոս – լուսավոր, փայլուն (հուն.)
Փավստոս – երջանիկ (հուն. լատ.)
Փարիշան  – թանկագին, շքեղափայլ 
(պարսկ.)

Փարսադան – ֆարսերեն իմացող, ֆարսագետ 
(պարսկ.)

Փիլիպոս  – ձիասեր, ձի սիրող (հուն.)
Փոլադ – պողպատ 
(պարսկ.)

————————————————————————————————————–
Քալանթար – տանուտեր, ռես, ավագ 
(պարսկ.)

Քերովբե – հրեշտակ (հայ.)
————————————————————————————————————–
Օլգա – արեւափայլ, լուսավոր, պայծառ (սկանդ.)
Օվսաննա – օրհներգություն (եբր.)
Օթար – արածացնող (թուրք.)
————————————————————————————————————–
Ֆաինա – զվարթ, կենսախինդ, պայծառ (հուն.)
Ֆարիդա – մարգարտահատ (արաբ.)
Ֆելիքս – երջանիկ (լատ.)
Ֆեյա – ըղձանուշ, փերի (ֆր.)
Ֆլորա – բուսական աշխարհ (լատ.)

Комментариев нет:

Отправить комментарий