вторник, 10 мая 2016 г.

Բառարանագիտություն


Բառարանագրությունը բառագիտության մի բաժին է, որը ուսումնասիրում է բառարանների տեսակները, ինչպես նաև բառարաններ կազմելու կանոները։  Բառարանները լինում են հանրագիտական և բանասիրական։ Հանրագիտական բառարաններում տրվում են գիտական, գիտահանրամատչելի տեղեկություններ առարկայի, երևույթի մասին։ սրանք այլ կերպ անվանվում են հանրագիտարաններ, հայտնի նմուշներ են անգլիական «Բրիտանիկա», Ֆրանսիական «Լառուս», «Խորհրդային մեծ հանրագիտարան»։ Լինում են նաև բժշակական, փիլիսոփայական, անձնանունների, գրականագիտական։ Բանասիրական (լեզվաբանական) բառարաններում տրվում են բառերի իմաստները, դրանց համապատասխանությունը այլ լեզուններում, ուղղագրությունը, հոմանիշը, հականիշը, բառի ուղղիղ և փոխաբերական իմաստը։ Ըստ այդմ լինում են բացատրական, ստուգաբանական, հոմանիշների, հականիշների, համանունների, ուղղագրական, դարձվածաբանական, բարբառային, թարգմանական։ Հայերենը աշխարհի հնագույն լեզուններից է և ըստ պատմահամեմատական լեզվաբանության, հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղ է։ Այդ մետհոդի նշանավոր նշանավոր ներկայացուցիչն էր Պետերմանը և Վինդիշմանը առաջ էին քաշում այն տեսությունը, որ հայերենը պատկանում է հնդիրանյան լեզվախմբին։ Պատճառը հայերենում առկա բազմաթիվ իրանական փոխառությունները՝ ազատ, ազգ, աշակերտ, աշխարհ, արագ, ժամ, կարագ և այլն։ Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն լեզվաճյուղ է, ինչպես հունարենը և ալբաներենը։ Իսկ պարսկերենի հետ բառային ընդհանրությունները պայմանավորված են ոչ թե ծագման այլ պատմությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий