суббота, 2 апреля 2016 г.

Շումերական քաղաքակրթություն


004-shumeryՇումերը (նաև Շումերիա) միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթությունը գոյատևել է մինչև մ.թ.ա. III հազարամյակի վերջը: Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։  


Հին միջագետքը՝
                
Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հնագույն շումերները լավ առևտրականներ էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն, որտեղ ծաղկում էր մանածագործական արհեստը, մետաղամշակումը եւ մոնումենտալ ճարտարապետությունը:

Շումերական ճարտարապետությունն ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային կենտրոններ էին:

Այստեղ առաջին անգամ սկսել են արտադրել բրոնզե իրեր և գունավոր ապակիներ, կազմվել են օրացույցներ, դեղատոմսով տեղեկանքներ և գրադարանային քարտագրացուցակներ: Շումերներն են ստեղծել առաջին կանոնավոր բանակը և իրավական օրենսգիրքը, ինչպես նաև հորինել են բոլորին հայտնի անիվը, հայտնի սեպագիր նամակը, հաշվարկման հանրահաշվական համակարգը և հնագույն միավորները: Բացի այդ, նրանք են սկսել առաջինը չափել տարածքը երկրաչափական մարմիններով:

Նրանք առաջին մարդիկ են, ովքեր իրենց մասին թողել են գրավոր վկայություններ: Ճիշտ է, շումերների ծագումը դեռևս անհայտ է, ինչպես նաև նրանց լեզուն չունի ազգակցական կապ աշխարհի որևէ լեզվի հետ:

Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:


Շումերները մեկ-երկու հարյուրամյակում դատարկ տեղում բարձր քաղաքակրթություն են ստեղծում: Այդ քաղաքակրթության պտուղներն առաջինը քաղեցին աքքադացիները` սեմական ժողովուրդ, որը, հավանաբար, ծագում էր հյուսիսային Արաբիայից: Հարյուրամյակների ընթացքում շումերներն ու աքքադացիներն աստիճանաբար ձուլվում են, և ձևավորվում է նոր էթնոս:


Комментариев нет:

Отправить комментарий