вторник, 13 декабря 2016 г.

Մ.Մեծարենց «Երազի օրեր» վերլուծություն

Մ.Մեծարենց «Երազի օրեր» վերլուծություն

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
Տողերը գրված են ջերմ սիրո և ուշացած խոսքերի մասին, որին էլ արտահայտվեց արտում նվիրված գարնան մեկ ծաղիկով: Այնքան ջերմություն ուներ իր մեջ անգամ երազած խոսքերը ուշացան և մոռացվեցին: Որ նրբագեղությունը հոսեց նրա մարվող կրծքի տակ , սիրո վախն անցավ և թոթվեց համբյուրը կրակոտ ու նրա ցանկացող թշվառ հոգին զգաց  կրակը բորբոքված: Նրա մետաքսյա ճանապարհները պատվեցին սիրով և բազմացող ծաղիկներով: Ժպտաց կյանքը, նրա համար հմայքների երազն անցավ և նրա մտքերի ուրվականը, որը կասկածի առիթ էր տալիս նրա մոտից երբեք չանցավ:

Комментариев нет:

Отправить комментарий