вторник, 13 декабря 2016 г.

Մամփրե արքան

Կարդացի Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքա» պատմվածքը: Հետաքրքիր էր ամեն մի պահը, դրվագը: Մուշեղ Գալշոյանը փորձել էր ամենայն մանրամասնությամբ ներկայացնել մի կերպար՝ Մամփրեյին, ում կյանքը եղել էր բավականին ծանր, նրա կյանքում մի բան էր պակասում՝ հայոց գիրը, որը չէր հասցրել սովորել: Մամփրեն շատ ծանր էր տանում, որ չգիտի հայուց գրերը:
Մամփրեն մի օր տեսնում է, թե ինչպես է թոռնուհին եղբորը սովորեցնում այբուբենը: Նա թոռնուհուն նախատում է, ասելով, որ Տեր Հարությունը, ով գյուղում հայտնի էր որպես ճերմակ պաստառին կարմիր տառեր ասեղնագործող, սովորեցնում էր: Այն տարիներին Տեր Հարությունը միակն էր, ով կրթում ու սովորեցնում էր անտառաճանաչներին, բայց հետո ցեղասպանությունը սկսվեց և ամեն բան կիսատ մնաց։ Իսկ Տեր Հարությունը այսպես էր սովորեցնում.
Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան:
Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն…
Մամփրեն շատ էր ուզում սովորել այբուբենը, բայց մի վախ կար սրտում, նա մտածում էր, որ համագյուղացիները կսկսեն խոսել, որ Մամփրեն օր ծերության որոշել է հայոց գիրը սովորել: Մամփրեն տառերը անվանում էր զինվորներ, իսկ երբ իր թոռնուհին սկսեց սովորեցնել տառերը, նա դարձավ տառաչանաչ և սկսեց ինքն իրեն դասել զինվորների արքա: Երբ թոռնուհին սովորեցնում էր Մամփրեին տառերը, Մամփրեն լուռ լսում էր՝ ինչպես աշակերտը, իսկ թոռնուհին ուսուցչուհու խիստ կերպարն էր: Մամփրեն չէր սիրում Թ տառի կտրիչը, անընդհատ դգոհում էր: Նրա համար անչափ զարմանալի էր հայոց այբուբենի վերջին տառը՝ Ֆ-ն, ու ամեն անգամ Ֆ-ը տառը ասելիս պատկերացնում էր վիշապի ֆշշոց: Տարօրինակ էր նաև բացված շուրթերի պատկեր ունեցող Օ տառը:
Մամփրեն շատ հուշեր ուներ այբուբենը սովորելու ընթացքում շատ դրվագներ էր հիշում:
Մամփրեն որպես կերպար ինձ դուր եկավ: Մամփրեն այնքան բարի էր, գեղեցիկը զգացող, տեսնող: Կարելի է ասել, որ Մամփրեն նպատակասլաց էր, որովհետև նա հասավ իր նպատակին՝ սովորեց մեսրոպատառ այբուբենը:
Քիչ է նշվում Մամփրեի թոռնուհու մասին, բայց կարելի է ասել, որ թռի-վռի աղջնակ էր, ով դպրոցում լավ էր սովորում:
Տեր Հարությունը տառաճանաչ և խելացի մի մարդ էր: Գիտեր ճիշտ ուսուցանելու գաղտնիքը:
Պատմվածքը, իմ կարծիքով, նպատակասլացության մասին էր: Մուշեղ Գալշոյանը պարզ, հստակ, հասկանալի մատուցում է ընթերցողին իր ուզածը: Ես շատ հավանեցի պատմվածքը:
Եվ հավատացեք, եթե ունեք նպատակ, մեկ օր կհասնեք ձեր նպատակին, չէ որ եթե նպատակները հեշտությամբ են կատարվում, նշանակում է, որ դրանք ոչ թե նպատակներ են, այլ անպետքություններ:

Комментариев нет:

Отправить комментарий