четверг, 16 июня 2016 г.

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բրիտանիան սահմանադրական միապետություն է: Հազարամյա պատմության ընթացքում (բացառությամբ 1649-1660 թթ., երբ երկիրը հանրապետություն էր հռչակվել) միապետը հետզհետե կորցրել է իշխանությունը: Ինչպես եւ սահմանադրական միապետության պայմաններում ցանկացած միապետ, Եղիսաբեթ II-ն էլ թագավորում է, սակայն չի կառավարում: Մեծ Բրիտանիայում միապետն իրավունք ունի խորհուրդներ տալ, հավանության արժանացնել որոշումներ, նախազգուշացնել: Թագուհին Գաղտնի խորհրդի անդամ է. խոհրդատվական այդ մարմնի կազմում են նրա ամուսինը` Էդինբուրգի արքայազնը, գահաժառանգը` Ուելսի արքայազնը, կառավարության անդամները, ընդդիմության առաջնորդները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին: Թագուհին պահպանել է խորհրդարան հրավիրելու եւ ցրելու, վարչապետ նշանակելու, պայմանագրեր ստորագրելու եւ պատերազմ հայտարարելու ձեւական իրավունքը: Կառավարության առաջարկով թագուհին նշանակում է գլխավոր զորահրամանատարներին, դատավորներին, անգլիկան եկեղեցու եպիսկոպոսներին, արքունական տիտղոս շնորհելու իրավունք ունի միայն թագուհին:


Խորհրդարանը կազմված է Լորդերի եւ Համայնքների պալատներից: Օրենսդրի գործունեության մեջ առաջատար է ստորին` Համայնքների պալատի դերը: Այն ընտրվում է 5 տարով, ունի 650 անդամ` մեկական ներկայացուցիչ երկրի յուրաքանչյուր 650 ընտրատարծքներից: Մեծ Բրիտանիայի ժամանակակից կաբինետը կազմված է վարչապետի նշանակած 15-25 անդամներից: Համայնքների պալատում մեծամասնություն կազմող կուսակցությանը միապետը հանձնարարում է կառավարություն ձեւավորել: Կաբինետի բոլոր անդամները, ինչպես եւ վարչապետը, խորհրդարանականներ են: Կաբինետի անդամները գլխավորում են կառավարության տարբեր բաժիններ կամ նախարարություններ: Կառավարությունը հիմնական աշխատանքն իրականացնում էնախարարությունների վերահսկողության ներքոգտնվող հանձնաժողովների միջոցով: Մեծ Բրիտանիան չունի գրված սահմանադրություն: Ի տարբերություն մյուս երկրների հիմնական օրենքների, այն ձեւակերպված չէ մեկ փաստաթղթում, այլ հիմնված է բազմաթիվ օրենքների, ընդհանուր իրավունքի եւ սովորույթների վրա։


Համայնքների պալատի ներկայացուիչներն ընտրվում են միամանդատ մեծամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով: Մեծ Բրիտանիան բաժանված է բնակչությամբ գրեթե հավասար 650 ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում է մեկական պատգամավոր:


Комментариев нет:

Отправить комментарий