1692 թ Սևանի կղզում Մխիթարը հիացած Մադոննայի պատկերով,աղոթում էր,հանկարծ նրա աչքին երևում է կույս Մարիամը երկու սրբերի `Մանեսսայի և Մարիամի, հետ միասին: Մարիամ Աստվածածինը խոսում է Մխիթարի հետ և հարցնում.<<Ի՞նչ ես ուզում:Ասա ինձ և այն կլինի քոնը>>: Շատ ձգտումներ ունեցող Մխիթարը այդպիսի հարցին չէր կարող տալ ավելի լավ պատասխան ,քան .<<Սուրբ Աստվածամայր, ես խնդրում եմ այն,, ինչ որ դուք եք ուզում>>, որովհետև հավատում էր, որ իր գոյութունը գտնվում է Մարիամ Աստվածածնի ձեռքերում,հասկանում էր,որ ինչ ցանկալի է իրեն,համապատասխանում է Աստվածամոր կամքին: Այդ պատասխանը լսելով Մարիամը ասաց.<<Թող լինի այդպես>> և տեսիլքն անետացավ:
Комментариев нет:
Отправить комментарий