Չարլզ Սպենսեր Չապլին (1889 –1977: Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։
Չարլի Չապլին (նամակը դստերը)
Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։
Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում ՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ , որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայ ի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918 -ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։
1919 -ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝«Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը ՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում ՝ «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ականները տարաձայնությունների տասնամյակ էր Չապլինի համար, և արագորեն իր հանրաճանաչությունը նվազում է։ Նա մեղադրվում է կոմունիստական համակրանքի համար, միևնույն ժամանակ իր հայրության հայցը և երիտասարդ կնոջ հետ ամուսնությունը սկանդալի պատճառ են հանդիսանում։ Դաշնային հետախուզում է սկսվում և Չապլինը ստիպված է լինում թողնել Միացյալ Նահանգները ՝ հաստատվելով Շվեցարիայում։ Նրա՝ «Մըսյե Վերդու» (1947), «Բեմի լույսերը» (1952), «Արքա Նյու-Յորքում» (1957), «Կոմսուհին Հոնկոնգից» (1967) ֆիլմերում թափառաշրջիկի կերպարը բացակայում է։ Չապլինը իր շատ ֆիլմերի համար գրում է, խմբագրում, դերակատարում և հանդես գալիս որպես ռեժիսոր, պրոդյուսեր և երաժշտության երգահան։ Նա կատարելության ձգտող էր։ Իր ֆինանսական ինքնուրույնությունը հնարավորություն էր տալիս իրեն տարիներ ծախսել պատկերի կատարելագործման և արտադրման վրա։ Նրա թափառաշրջիկի դիպուկ և հուզական կերպարը պայքար էր թշվառության դեմ։ Շատ ֆիմեր ունեին սոցիալական և քաղաքական ուղվածություն, ինչպես նաև ինքնակենսագրական տարրեր։
Կենսագրություն
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին Լոնդոնում՝ դերասանների ընտանիքում։ Նրա հոր՝ Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը՝ նա սկսել է խմել՝ մահացել է 1894 թ.։ Չապլինի մայրը՝ Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թ. խելագարվել։ Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել՝ օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի՝ թատերական խմբավարի մոտ։
Երիտասարդ դերասանը
Չառլի Չապլինը սկսեց ելույթ ունենալ բեմում, երբ դեռ սովորում էր աղքատ դպրոցներում, իսկ մայրը հոգեկան հիվանդությամբ էր տառապում: Առաջին հասուն դերը կատարեց 5 տարեկանում Օլդերշոթ քաղաքում էպիզոդիկ դեր էր։ Երբ լրացավ Չապլինի 9 տարին, մոր խրախուսանքների շնորհիվ հետաքրքրությունը դեպի բեմն ավելի մեծացավ: Չապլինը հետագայում գրել է. «Մայրս սերմանում էր իմ մեջ իմ՝ տաղանդավոր լինելու զգացումը»։
Հոր կապերի շնորհիվ Չառլին դառնում է The Eight Lancashire Lads-ի`երիտասարդ տղաների պարի խմբի անդամ, ում հետ շրջագայում էր Անգլիայի տարբեր համերգասրահներով 1899-1900 թվականերին: Չապլինը քրտնաջան էր աշխատում, ներկայացումն էլ լավ էր ընդունվում հանդիսատեսի շրջանում, սակայն միայն պարելը քիչ էր նրա համար և ցանկանում էր կատակերգական դեր խաղալ:
Այն տարիներին, երբ Չապլինը շրջագայում էր Eight Lancashire Lads-ի հետ, մայրը համոզեց նրան, որ շարունակի հաճախել դպրոց, սակայն 13 տարեկան հասակում նա հեռացավ դպրոցից: Սկսեց աշխատել տարբեր վայրերում, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակը` դառնալ դերասան:
Սեյնսբերիի շնորհիվ Չառլին դեր ստացավ Ֆրոմանի «Շերլոկ Հոլմս» ֆիլմում, որտեղ նա խաղում էր Բիլիի դերը: Նրա խաղն այնքան լավ ընդունվեց ,որ նրան հրավիրում են Լոնդոն`խաղալու Վիլյամ Ժիլեթի հետ՝ իրական Հոլմսի դերը: Չապլինը հիշում է. «Դա նման էր երկնքից լուրի»:1905 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 16 տարեկան հասակում, Չապլինն արդեն խաղում էր Վեստ Էնդի Duke of York’s Theatre-ի ներկայացումներում:Երկուսուկես տարի անընդմեջ Շերլոկի դերը խաղալուց հետո դուրս եկավ ներկայացումից՝ կատարելով Հոլմսի՝ իր վերջինը դերը 1906 թվականի սկզբին:
1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում՝ սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։

Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։
1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալու նպատակով։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։
Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։
Комментариев нет:
Отправить комментарий