Ես Հակոբյան Էդուարդն եմ, սովորում եմ 9-1 դասարանում: Երբ նոր դպրոցից արդեն պետք է տեղափոխվեի միջին դպրոց շատ անհանգիստ էի: Մտածում էի չեմ կարողանա հարմարվել նոր միջավայրին, նոր դեմքեր, նոր ուսուցիչներ: 7-րդ դասարանը սկսեցի մեծ դժվարությամբ, բայց շուտ հարմարվեցի: 7-րդ դասարանը շատ արագ անցավ և հետաքրքիր: 8-րդ դասարանը դանդաղ վերջացավ և շատ դժվար, որովհետև դասերի թեմաները բարդացել էին և դժվարությամբ էի հասկանում, բայց արդեն վերջացավ գնաց: 9-րդ դասարանը շատ հետաքրքիր է անցնում: Երբ տեղափոխվեցի 9-րդ դասարան, առաջին օրվանից մտածում էի ավարտական քննությունների մասին, որովհետև արդեն դասերը դարձել է համակարգչային: Դժվար հարմարվեցի համակարգիչներին, չնայած մինչև օրս դեմ եմ համակարգիծներին: Կյանքը միջին դպրոցում անցնում է ավելի հետաքրքիր, քան նոր դպրոցի կյանքը:
Комментариев нет:
Отправить комментарий