четверг, 7 марта 2013 г.

ԱՄՆ-ում iPhone 4-ն առաջարկում են 99 ցենտով

Շուկայում iPhone 5 նոր մոդելի թողարկման հայտարարությունից հետո բջջային կապի օպերատորները հին տարբերակը գրեթե անվճար են առաջարկում: AT&T բջջային կապի օպերատորը սպառողներին iPhone 4-ն առաջարկում է ընդամենը 99 ցենտով:

ԱՄՆ-ում շուկայի սպասված նորույթ iPhone 5-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի 21-ին եւ կարժենա 199-399 դոլար` կախված հիշողության ծավալից` օպերատորի հետ երկամյա պայմանագիր կնքելու պայմանով: Իսկ առանց օպերատորի հետ պայմանագրի, դրանք կվաճառվեն 649-849 դոլարով, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Apple-ի խանութների շուրջն իրարանցում է. երկրպագուները մի քանի օր է հերթ են կազմել եւ սպասում են դռների հանդիսավոր բացմանը: Գնորդները կարող են սմարթֆոնները ձեռք բերել նաեւ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Կանադայում, Սինգապուրում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում:
Ընկերությունը հայտնել է, որ նախնական վաճառքի միայն առաջին օրվա ընթացքում ընկերությունն ստացել է սարքերի ռեկորդային` 2 միլիոն հատ նախնական պատվեր:

Ռուսական տարբերակը, որով թարգմանել եմ՝ http://www.fontanka.ru

Комментариев нет:

Отправить комментарий