среда, 16 октября 2013 г.

Շփում

Ես շփվում եմ այն մարդկանց հետ որոնց հետ կարողանում եմ խոսել ամենինչի մասին: Եթե մարդը ինչ որ բանով ինձանից առավել է ես ցանկանում եմ նրա հետ շփվել, մտածում եմ կարելի է առավելություն յուրացնել և հանգիստ ընկերանալ նրա հետ: Մարդիկ կան որոնց ես ճանաչում եմ, բայց չեմ ոււզում նրանց հետ շփվել, որովհետև նրանց մտածելակերպը իմ մտածելակերպի հետ չի համապատասխանում, նրանք ուզում են անել մի բան, որը  ես կյանքում չեմ անի: Առավելություններով ինձանից պակաս մարդկանց հետ ել եմ սիրում շփվել, որովհետև ես սիրում եմ, որ մարդկանց օգնում եմ դեպը լավը գնալ, ճիշտ ուղղուց չշեղվել, բայց դրան համատեղ ես եմ փորձում ճիշտ ուղղուց չշեղվել: Մարդկանց դեռ չեմ ճանաչում, որոնք չեն ուզում շփվել այն մարդկանց հետ, որոնք նրանցից առավել են և չեմ հասկանում թե ինչու:

четверг, 10 октября 2013 г.

Երևան

Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը ունի երկու օդանավակայան։ 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն։
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։