четверг, 10 октября 2013 г.

Երևան

Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ), Հայաստանի խոշորագույն քաղաքն է։
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։ Քաղաքը ունի երկու օդանավակայան։ 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն։
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։


  • Պատմություն
  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է։ Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց։
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ)։
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը։
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։


Մայրաքաղաք
1918 թ Երևանը հռչակվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ 1920 թ դեկտեմբերին Երևանը զբաղեցված էր Կարմիր Բանակի կողմից, 1921 թ փետրվարի 18-ին համազգային դիմադրության ժամանակ Սովետական իշխանությունը թագազրկվում է, սակայն ապրիլի 2-ին այն նորից ներխուժում է Երևան, որից հետո 70 տարի հաստատվում է Խորհրդային Իշխանությունը։
Խորհրդային իշխանության օրոք Երևանում սկսվում են մասշտաբային բարեփոխումներ, 1924 թ Ալեքսանդր Թամանյանի նախագծով՝ ազգային եկեղեցական ճարտարապետությամբ կառուցվում է Երևանը։ Այդ վերանորոգումների ժամանակ քաղաքն ամբողջությամբ փոխում է իր տեսքը, ինչի արդյունքում ոչնչացվում են համարյա բոլոր հին շինությունները (այդ թվում նաև շատ պատմա-մշակութային արժեքներ՝ եկեղեցիներ, բերդեր, մզկիթներ)։ Կառուցվում են նոր փողոցներ, քաղաքը էլեկտրաֆիկացվում է, անցկացվում են ջրատար խողովակներ, կառուցվում է կոյուղային համակարգ։
Քաղաքի ճարտարապետական կենտրոնը համարվում է Հանրապետության հրապարակը։ 19-րդ դարի կեսերին Երևանն ուներ 7 թաղամաս։
  1. Հին թաղը կամ Շահարը զբաղեցնում էր այժմյան Ամիրյան և Խորենացի փողոցների միջև ընկած տարածությունն։
  2. Շեն թաղը
  3. Ձորագյուղը (հնում կոչվել է Խնկենվո ձոր)
  4. Կոնդը կամ Թափաբաշ (որի մի մասն կոչվում էր Ծիրանի թաղ)
  5. Կոնդի արևելյան կողմն գտնվում էր Նոր թաղը (այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում)։ Կոչվում էր Նոր, որովհետև այստեղ հայ բնակիչներն եկել էինԱտրպատականից, 1828 Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Մինչև Նոր Թաղը այստեղ խանի այգիներն էին և կոչվում էր Խանլըղ կամ Խանլուբաղ
  6. Երևանի հարավային մասում գտնվում էր Երկաթաղբուր (Դամիրբուլաղ) թաղը։ Հին Երևանում արդյունահանվել է այստեղի տուֆն ու բազալտը, որի պատճառով թաղը կոչվել է նաև Քարահանքի թաղամաս։
  7. 1830-ին Երևանին է միացել նաև Նորք գյուղը և դարձել քաղաքի թաղամասերից մեկը։
Երևանի թաղամասերն ունեին կրկնակի անուններ։ Հաճախ կոչվում էին տեղի եկեղեցու անունով։ Օրինակ Սուրբ Սարգսի թաղ կամ Զորավորի թաղ։ Երևանը տիպիկ ասիական քաղաք էր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով։ Երևանի փողոցների լայնությունը չէր գերազանցում 3-4 մետրը։ Երկու կողմերով անցնում էին առուներ։

Իմ կարծիքը՝

.....


Комментариев нет:

Отправить комментарий