
Հին միջագետքը՝

Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հնագույն շումերները լավ առևտրականներ էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն, որտեղ ծաղկում էր մանածագործական արհեստը, մետաղամշակումը եւ մոնումենտալ ճարտարապետությունը:
Շումերական ճարտարապետությունն
ու քանդակագործությունն աչքի են ընկնում գեղարվեստական հղկվածությամբ: Կառուցվել են
տաճարային համալիրներ՝ զիկկուրատներ, որոնք ոչ միայն հոգևոր կյանքի, այլև գիտամշակութային
կենտրոններ էին:
Այստեղ առաջին անգամ սկսել են արտադրել բրոնզե իրեր և գունավոր ապակիներ, կազմվել են օրացույցներ, դեղատոմսով տեղեկանքներ և գրադարանային քարտագրացուցակներ: Շումերներն են ստեղծել առաջին կանոնավոր բանակը և իրավական օրենսգիրքը, ինչպես նաև հորինել են բոլորին հայտնի անիվը, հայտնի սեպագիր նամակը, հաշվարկման հանրահաշվական համակարգը և հնագույն միավորները: Բացի այդ, նրանք են սկսել առաջինը չափել տարածքը երկրաչափական մարմիններով:
Նրանք առաջին մարդիկ են, ովքեր իրենց մասին թողել են գրավոր վկայություններ: Ճիշտ է, շումերների ծագումը դեռևս անհայտ է, ինչպես նաև նրանց լեզուն չունի ազգակցական կապ աշխարհի որևէ լեզվի հետ:
Շումերներն առաջինն են փորձ արել բարոյապես հաղթահարել մահը և այն դիտել որպես դեպի հավերժություն տանող վիճակ: Շումերական դիցաբանության մեջ եղել են ոսկեդարի և դրախտային կյանքի պատկերացումները, որոնք հետագայում փոխանցվել են Առաջավոր Ասիայի այլ ժողովուրդների ու ներառվել աստվածաշնչյան սյուժեներում:
Շումերները մեկ-երկու հարյուրամյակում դատարկ տեղում բարձր քաղաքակրթություն են ստեղծում: Այդ
քաղաքակրթության պտուղներն առաջինը քաղեցին աքքադացիները` սեմական ժողովուրդ, որը,
հավանաբար, ծագում էր հյուսիսային Արաբիայից: Հարյուրամյակների ընթացքում շումերներն
ու աքքադացիներն աստիճանաբար ձուլվում են, և ձևավորվում է նոր էթնոս:
Комментариев нет:
Отправить комментарий