вторник, 17 сентября 2013 г.

Տարեկանի արտում, անդունդի եզրին (վերլուծություն)

Դպրոցը պարզ է, որ կոփում է աշակերտներին: Կոփում է ֆիզիկապես, մտավոր: Ես արդեն 9-րդ դասարանում եմ սովորում և պարզ է, որ առաջին դասարանում ես ավելի քիչ բան գիտեի քան հիմա: Դա նրանից է, որ ինձ դպրոցը մտավոր կոփել է և ես արդեն կարողանում եմ ճիշտ որոշումներ կայացնեմ, թե կյանքում թե դպրոցում: Ֆիզիկապես կարող ենք կոփվել ֆիզկուլտուրայի ժամանակ: Խիզախություն դպրոցը չի կարող տալ, որովհետև խիզախ ծնվում են, այլ ոչ թե դառնում: Հոգեպես կոփելը ես չեմ պատկերացնում ինչպես կարող է լինել և այդ պատճառով բաց եմ թողնում այդ հարցը: Ամեն աշակերտ չէ, որ կոփվում է այդ բոլոր կետերով: Աշակերտը ինքն է որոշում կոփվել թե չկոփվել: Շատ աշակերտներ կան, որ գտնվելով 9-րդ դասարանում, առաջին դասարանի աշակերտից ոչ մի բանով չեն տարբերվում: Մտավոր կոփումը բացի աշակերտից նաև կախված է ուսուցչից, քանր որ ուսուցիչներ կան, որ թողնում են բախտի քմահաճույքին: Մտածում են ուզում է սովոր կարող է տանն էլ սովորել ծնողների օգնությամբ, բայց դա ճիշտ չէ: Մի խոսքով եթե տոկոսային հարաբերության մեջ դնենք՝ Աշակերտից կախված է 70%-ը, ուսուցչից 30%-ը:

2 комментария:

  1. Էդուարդ ես քեզ հետ համաձայն եմ դպրոց խիզախություն չի կարող տալ, նաև որ ֆիզիկապես ենք կոփվում ֆիզկուլտորայի ժամանակ:

    ОтветитьУдалить
  2. Համաձայն եմ քեզ հետ Էդ: Միայն եթե ուզենաս կդառնաս խիզախ, ուղղակի դրա մեջ ցանկությունն է հարկավոր: Դեռ արդացածներիցս ամենալավը քոնն էր ապրեսսս

    ОтветитьУдалить