Ես ուղղակի զարմանում եմ Սանտիագոյի վրա, որովհետև նա ուներ հիանալի կամքի ուժ այդ տարիքում: Եթե անգամ ես լինեմ ձկնորս 5 օր ձուկ չբռնեմ ես էլ ձկնորսությամբ չեմ զբաղվի: Տղան շատ լավ մարդ էր և հետաքրքրասեր, որվհետև նա սրտանց ուզում էր օգնել ծերուկին: Ես այդքան էլ չեմ սիրում մեծերի հետ շփվելը, որովհետև մեծամասնությունը կյանքից հոգնած մարդիկ են և շփվելով նրանց հետ դու էլ ես սկսում մեծանալ և մտածել իրենց նման: Ծերուկը բացի դրանից շատ ուժեղ էր ու ինձ թվում է, որ այդ օրերին ձուկ բռնելը նրա համար դարձել էր կյանքի ու մահվան հարց: Նա շատ մեծ ձուկ էր որսաց, որը խլեց նրանից ամբողջ ուժերը: Նա քաջ էր, որովհետև սկսեց կռվել շնաձկների հետ, որպեսզի չուտեն իր որսը, բայց նրան չհաջողվեց: Նա ամեն բարձրունք փորձում էր հախթահարել: Նա չէր հանձնվում ոչնչի առաջ ես ուղղակի այդպիսի մարդ չեմ ճանաչում:

Комментариев нет:
Отправить комментарий