Հարուստի և աղքատի 26 հիմնական տարբերություն
- Հարուստները խնայում են միջոցները և ժամանակը։
- Աղքատները ծախսում են ամբողջը, ինչ աշխատում են, իսկ հարուստները աշխատածը ներդրում են։
- Աղքատները մեծ թեյավճարներ են թողնում, հարուստները այդ հարցում զուսպ են։
- Աղքատները գնում են այն գնով, ինչ առաջրկվում է, հարուստները ամեն տեղ զեղչեր են պահանջում։
- Հարուստ մարդու մոտ երբեք ավելորդ փող չկա, իսկ աղքատների մոտ այն միշտ կա։
- Հարուստ մարդը իրեն թույլ չի տալիս անել պատահական գնումներ։
- Ապահովված մարդու կանոն է՝ «մենք այնքան հարուստ չենք, որ գնենք էժանագին ապրանքներ»։
- Հարուստը ապրում է իր միջոցներով, իսկ աղքատը իրեն պատկերացնում է պարսկական շեյխի դերում։
- Հարուստը ներդրում է այն բանում, որը եկամուտ է բերում, իսկ աղքատը՝ այն բանում, որ ապահովում է ծախս։
- Տուր հարուստին 1000 և նա կաշխատի 10 000, տուր աղքատին միլիոն, նա կկորցնի այն։
- Հարուստը վերահսկում է ծախսերը, իսկ աղքատը երբեք չգիտի, թե իր փողերը ուր են գնում։
- Աղքատը միշտ երկու անգամ է վճարում. նա վերավճարում է իր ժլատության համար։
- Աղքատը մտածում է և խոսում է փողի մասին, իսկ հարուստը լռում է այդ մասին։
- Փողը աղքատի համար կյանքի նպատակ է, իսկ հարուստի համար հնարավորություն։
- Աղքատները առանձնանում են իրենց շտապողականությամբ և անհամբերությամբ։
- Հարուստը կառավարում է փողը, իսկ աղքատը կառավարվում է փողով։
- Աղքատը վարկով է ապրում։
- Հարուստը մտածում է կոնկրետ առաջադրանքներով և թվերով։
- Աղքատ մարդը աղքատ է ամեն ինչում։
- Տուր աղքատին հարստություն և դրանում կբացահայտվեն նրա բոլոր թերությունները։
- Իրոք հարուստ մարդը, կորցնելով ամեն ինչ, չի փոխվում։
- Աղքատը հարուստին ատում է, իսկ հարուստը աղքատին չի արձագանքում։
- Հարուստը աղքատին ունկնդիր է լինում, իսկ աղքատը հարուստին՝ ոչ։
- Աղքատի մոտ բոլորը մեղավոր են, բացի իրենից, իսկ հարուստը պատճառները փնտրում է իր մեջ։
- Ոչ բոլոր հարուստներն են իրականում հարուստ։
- Ցանկացած աղքատի մեջ հարուստ է թաքնված։
Комментариев нет:
Отправить комментарий