понедельник, 15 апреля 2013 г.

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում

Գլուխ 1

1) Ուսուցիչը Ջելսոմինոին ասաց.
- Ցածր խոսիր, որովհետև նրա ձայնը դժբախտությունն էր բերում  և շրջապատը վնասում էր:

2)Ես անկուշտ  չեմ, ընկերներիս լավն եմ ցանկանում և միշտ պատրաստ եմ ընկերներիս օգնել:

3) Ինձ տանը միշտ թողնում են խոսել:  Դպրոցում, դասերի ժամանակ են արգելում: Ես սկզբում  մի քիչ նեղվում եմ, իսկ հետո անցնում է, և անգամ մոռանում եմ այդ դեպքի մասին:




4) Ես արդարացնում եմ Ջելսոմինոին, որովհետև նա տեղ չուներ այդ գյուղում: Եթե ես նրա տեղը լինեի նույն կերպ կվարվեի: Նրան չեին թողնում անգամ բերանը բացել, դրա համար նա գնաց անտառ և ազատ կարող էր խոսել: Չնայած այնտեղ մարդ չկար:Ես մի անգամ եմ անազնիվ եղել, երբ մոտավորապես 4-րդ դասարանում էի: Դաասընկերոջս կազմակերպությամբ ուսուցչին ստել ենք և նույն դասից 2 անգամ ենք բարձր գնահատական ստացել:

Комментариев нет:

Отправить комментарий