суббота, 2 февраля 2013 г.

Լոնդոնում դատել են Anonymous-ի հաքերներին

Լոնդոնի դատարանը կրկին վճիռ է կայացրել Anonymous խմբի հաքերների աղմկալի գործով, որոնք համաշխարհային վճարման Visa, Mastercard եւ PayPal համակարգերի կայքերը կոտրելու փորձ էին կատարել:

22-ամյա Քրիստոֆեր Ուեզերհեդը, որը խմբի գլխավոր անդամն է, 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, 28-ամյա Էշլի Ռոդսը՝ 7 ամսվա, 24-ամյա Փիթեր Գիբսոնը՝ վեց ամսվա պայմանական կալանքի: Փիթեր Գիբսոնը եւ 18-ամյա Ջեյք Բարչալը խոստովանել են իրենց մեղքը, սակայն վերջինիս դատավճիռը դեռ կայացված չէ:

Աղբյուրը՝ http://m.news.am

Комментариев нет:

Отправить комментарий