среда, 23 января 2013 г.

Հաշվետվություն ‹‹կիսամյակային››


Այս տարի 8-րդ դասարանի առաջին կիսամյակում իմ համար նոր առարկա՝ արևմտահայերնն էր: Ես սկզբից շատ էի դժվարանում, բայց կիսամյակի արդեն վերջում կարողանում եմ տիրապետել, նույնիսկ՝ անգիրներ եմ սովորում: Այս տարի ընտրովի առարկան ընտրել եմ քիմիան և տեսնում եմ, որ ճիշտ եմ ընտրել, քանի որ մեծ սիրով եմ մասնակցում և հետաքրքրված եմ տվյալ առարկայով: 8-րդ դասարանում ես հասկացա, որ իմ համար մի քանի առարկաներ կան, որ ես ավելի հետաքրքրված եմ և ուզում եմ ավելին իմանալ: Դրանց թվում է՝ մաթեմատիկան ( հանրահաշիվ, երկրաչափություն ), ֆիզիկան, քիմիան: Չնայած, այս առարկաների հետ մեկտեղ սիրում եմ սովորել հայերեն, անգլերեն, ռուսերեն, պատմություն ( նոր դարեր ), կենսաբանություն, աշխարհագրություն: Այս կիսամյակի ընթացքում ստեղծեցի իմ բլոգը, որտեղ ընդգրկված է ուսումնական, ժամանցային և հեղինակային աշխատանքներ: 4 ամսվա ընթացքում իմ բլոգում ունեմ 160-ից ավել թողարկված նյութեր:

Комментариев нет:

Отправить комментарий