«Street Workout»-ը նշանակում է ուղղակի փողոցային պարապմունքներ: Երիտասարդների համար, ովքեր զբաղվում են «Street Workout»-ով, այն մարմինը կոփելու նոր եղանակ է, ինչ-որ տեղ՝ նաև ժամանցի այլընտրանքային միջոց: Ինչպես ասում են. «Երիտասարդները հաճելին համատեղում են օգտակարի հետ: Այս հետաքրքիր մարզաձևը սկիզբ է առել Ուկրաինայում, որտեղից էլ եկել է Հայաստան: Հայաստանում առաջին անգամ այս մարզաձևը մտցրել է Արթուր Հարությունյանը: Հենց նրանից են հայ երիտասարդները ստացել վարպետության առաջին դասերը: Այնուհետև դրան են ավելացրել իրենց սեփական մտահաղացումները, փորձը, և յուրօրինակ շոուն պատրաստ է:
Մարզաձևով զբաղվելու համար առանձնապես մեծ բան պետք չէ. ընդանեբը ազատ ժամանակ, ամուր պտտաձող և, իհարկե, մի փոքր ցանկություն: «Street Workout»-ում չկա տարիքային սահմանափակում, սակայն կա 1 կանոն, որի պահպանումը պարտադիր է. պետք է հրաժարվել ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց:
Հայաստանում «Street Workout»-ով զբաղվում է ավելի քան 400 հոգի:

Комментариев нет:
Отправить комментарий