пятница, 16 ноября 2012 г.

Ճիշտ ստեղծիր քո շրջապատը


Ասում են ,եթե ուզում ես մարդուն ճանաչես,ճանաչիր նրան  իր շրջապատով:Ուստի յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է,թե ովքեր են իր շրջապատը համարվում:Իմ կարծիքով, ցանկացած տարիքում անկախ ամեն ինչից մեզանից յուրաքանչյուրի  համար  մեծ դեր է խաղում շրջապատը: Շրջապատի հարցում պետք է ճիշտ ընտրություն կատարել:Յուրաքանչյուր մարդ իր շրջապատը ստեղծում է այպես,որ համապատասխան լինի իր բնավորությանը, մտածելակերպին:ես փորձում եմ իմ շրջապատը ստեղծել այնպես,որ ամեն մի օր մի նոր լավ արարք սովորեմ  և լինեմ այնպիսին,որ կարողանամ   շրջապատի համար լավ օրինակ ծառայել: Ցանկանում եմ  խորհուրդ տալ բոլոր դեռահասներին, որ իրենց շուրջը հավաքեն այնպիսի մարդկանոցով,  որ իրենցից  ինչ որ բանով մի քիչ առավել են, այդպիսով մենք ավելի շատ բան կսովորենք: Ես ուզում եմ, որ մարդ ձևավորի  իր շրջապատը,  և ոչ թե շրջապատը ձևավորի  մարդուն:
Գրի՛ր նաև քո կարծիքը comment-ի տեսքով:

Комментариев нет:

Отправить комментарий