вторник, 19 ноября 2013 г.

Իմ շունը

Ես երբ 6 տարեկան էի շաաատ էի սիրում շուն: Մի անգամ երբ ես իջել էի բակ, ես ճանապարհին տեսա մի գեղեցիկ ընտանի շուն, որը ինձ շատ դուր եկավ: Ես վազեցի դեպի նրա կողմ և գրկեցի շանը, և տիրոջը խնդրեցի, որ շանը նվիրի ինձ, իսկ շան տերը սկսեց ծիծաղել և ասաց.
-Բալիկ ջան շանը չեմ կարող նվիրել քեզ, բայց կարող ես նրա հետ այստեղ միքիչ խաղալ:
Ես տխրեցի և շանը դրեցի գետնին, բայց նրան մի քանի տարի պատկերացրեցի որպես իմ շուն, անգամ երազներում էի նրան տեսնում և այդ տարիների ժամանակ անընդմեջ լսում էի այդ շան հաչոցը:

вторник, 12 ноября 2013 г.

Կրթահամալիր

Մեր կրթահամալիրում կան շատ մինուսներ: Կրթահամալիրում շատ է ազատությունը, ճիշտ է մարդուն հատկապես երեխային պետք է ազատություն տալ, բայց սահման կա, իսկ մենք վաղուց անցել ենք այդ սահմանը: Աշակերտները շատ թափթված են և ուսուցչուհուն կամ ուսուցիչին համարում են իրենց ընկերը:Անկաշկանդ խոսում են նրանց հետ, իսկ ուրիշ դպրոցնրում անգամ ամաչում են ուսուցչից որևէ բան հարձնել (փոխաբերական իմաստով): Աշակերտները միասնական չեն տոն օրերին բոլորը թափթված են չեն կարողանում միասնական բան մտածել անգամ տոն օրերին գրեթե աշակերտ չես տեսնի դպրոցում: Դպրոցում գնահատման կարգը սխալ է կարող ենք մի նյութ ներկայացնել կամ դաս պատմել և ստանալ 9 գնահատականը, իսկ այդ նույն բանը եթե ասենք ուրիշ դպրոցներում 5 կամ 6 գնահատակն կստանանք: Չեմ ուզում դպրոցի միայն բացասական կողմը նշել, բայց ճիշտն ասած դրական կողմեր չեմ գտնում:(

Дороги которые мы выбираем